Իրավունք չունենք պարտվողի հոգեբանությամբ ապրել. պարտությունը հայերի համար մահ է. Ռուզաննա Ասատրյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը երեկ՝ մայիսի 24-ին, հանդիպել էր քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում ելույթով ունեցավ «Մայր Հայաստան» քաղաքացիական շարժման նախագահ, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։
«Այո՛, իրավիճակը շատ ցավալի է, բայց մենք իրավունք չունենք պարտվողի հոգեբանությամբ ապրել․ պարտությունը հայերի համար մահ է։ Ինչ մնացել է պետք է պահպանենք, հայը պարտվող ազգ չէ։ Այսօր աշխարհում առաջին անգամ կազմակերպվել է համազգային աղոթք։ Ես կարծում եմ, որ երկնքի դարպասները շուռ կգան դեպի հայոց աշխարհ։ Մենք այսօր գնում ենք պատարագի, որը կոչվում է «ինքնազոհողություն՝ հանուն հայրենիքի»»,- ասաց նա՝ իր ելույթով սկսելով Նարեկացու տողերով։
Հիշեցնենք, որ թեև Արտակ Թովմասյանը հայտարարել է՝ չի մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց նախաձեռնում է հանրությանը համախմբել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ելքերը գտնելու համար։