By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Ես նորից մտնում եմ քաղաքականություն. Սամվել Բաբայանի նախընտրական կոչը

Political

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական կոչով, որտեղ նշում է, որ նորից մտնում է քաղաքականություն:

Ստորեւ ներկայացնում ենք կոչը.

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո'չ դաշնակիցներ, ո'չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես  ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։

Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ  սպառնացող պատերազմը, կանխեմ  հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը:

Եվ նույնիսկ  Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու  ժամանակ անտեսվեցին իմ  առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին ևբանակի  սպառազինության  վերանայման  խնդրին:

Իսկ պատերազմի ժամանակ  այնպիսի մի ստոր երևույթի   հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը:

Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը: Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում: Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:

Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա:

 Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում  զինված բախումներ: 1991թ. սկսվեց լայնածավալ պատերազմը: Ադրբեջանն ուներ հզոր բանակ, զինված հրետանիով և ծանր տեխնիկայով, իսկ մենք` առանձին,ցիրուցան կամավորական խմբեր, որոնք զինված էին հիմնականում ինքնաշեն հրացաններով, իսկ հետագայում` թշնամուց առգրավված զենքերով:

Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն,գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը(1,8հազ․կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։

Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրե՞լ է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար...ո'չ։

Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ,և ոչ ոք չէր տեսնում ելքը։

Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: Կրկնում եմ, ավելի ծանր պայմաններում, քան այսօր։ Այն ժամանակ բանակի փոխարեն կային ցիրուցան, երբեմն իրար միջև հակասություններ ունեցողֆիդայական ջոկատներ։ Սպառազինություն ընհանրապես չկար, տարածքները թշնամու վերահսկողության տակ էին,  իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը ավերված և հակառակորդի ինտենսիվ ռմբակոծության տակ։ Բայց ես ստանձնեցի։

Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի  միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ  կառուցվածքով։ Պետք էր բացատրել մարտիկներին, ովքեր մինչ այդ կռվում էին ինքնուրույն,  որ այսուհետ նրանք պիտի անվերապահորեն  ենթարկվեն հրամաններին և գործեն միմիայն դրանց հիման վրա, և ինձ՝ 27-ամյա երիտասարդին, դա հաջողվեց։

Հինգուկես ամսվա ընթացքում մենք ունեցանք օրինակելի բանակ` օպերատիվ համակարգման ղեկավարմամբ։ Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները․ գրեթե 10հազ․կմ2։

Մենք հերոսական ժողովուրդ ենք՝ անպարտելի ու անխորտակելի: Մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։ 44-օրա պատերազմն ու մեր պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց առաջնորդի բանակը գլխատված է, իսկ հաղթանակն` անհնար։

Երկու տարվա ընթացքում մենք իրական ուժ դարձանք, որն ունակ էր թելադրել իր կամքը հակառակորդին։ Մենք ստիպեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն ոչ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջնորդները։ Այդ ընթացքում մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ուզում են ոմանք այս փաստը ընդունել, թե ոչ, սակայն դա իմ անձնական ձեռքբերումն է, որը ես արժանիորեն  կիսում եմ  ժողովրդիս հետ, որովհետև միմիայն մեր ժողովրդի անվերապահ աջակցության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։

Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն։ Ես արդեն չէի առարկում դրա դեմ:  Ինձ այլևս չէր զարմացնում ո'չ  իմ ժողովրդի կարճ հիշողությունը, ո'չ էլ   իշխանավորների  լկտիությունը:  Ես պատրաստ էի ընդմիշտ մնալ ստվերում, սահմանափակվելով խորհրդատվական գործունեությամբ, պայմանով, որ իմ առաջարկներն իրագործվելու են, իսկ խորհուրդներիս հետամուտ են լինելու:

Սակայն, ցավոք, միայն 44-օրյա պատերազմի ելքից հետո  դուք համոզվեցիք,  որ ես ճիշտ էի: Դուք  տեսաք մեր բանակի թշվառ վիճակը և  բարձրագույն զինվորականների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության ապաշնորհ պատրաստվածությունը: Պատշաճ հակաօդային  պաշտպանություն կազմակերպելու` օդը փակելու և առաջնագիծն ամրապնդելու  իմ առաջարկների  անտեսման  համար վճարեց մեր ժողովուրդը` հազարավոր մեր տղաների կյանքերով ու  առաջին պատերազմի հերոսների կերտած հաղթանակը կորցնելով:

Բոլորդ տեսաք, թե ինչպես են բանակի նախկին ու ներկա  ղեկավարները, գլխավոր շտաբի պետերը և որոշ գեներալներ ակտիվորեն խուսափում  44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունից` փորձելով ամեն գնով իրենցից հեռացնել սեփական մեղքերը: Եվ դրանք գրեթե նույն ղեկավարությունն ու նույն գեներալիտետն են, ովքեր ինձ հեռացնելուց հետո ավելի քան 20 տարի իրենց և ձեզ համոզում էին, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը իրենց վաստակն է։

Այն ժամանակ ես ասում էի, որ մենք քիչ ժամանակ ունենք. այսօր ես պնդում եմ, որ մենք  այլևս ժամանակ չունենք:  Թշնամին Հայաստանի սահմաններին չէ, թշնամին արդեն  անցել է սահմանները:

Միևնույն ժամանակ, չնայած վերահաս աղետին, ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ վակուումի մեջ: Մեր քաղաքական գործիչները շարունակում են ակտիվորեն բաժանել իշխանությունը՝ համառորեն չնկատելով մեր գլխին կախված թուրը: Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի ՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալուհամար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ:

Վերոնշածս արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն,  և  ստիպենք, որ հաշվի նստեն  իրական  օրակարգի և  արտաքին վտանգների հետ:

Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա ևֆինանսական ռեսուրսները,  բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը: Այո, մենք չունենք համապատասխան ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս անգամ կանի սթափ ու ճիշտ ընտրություն և կաջակցի մեզ:

Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ` մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը:

Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից  կդառնան պետական գերակա խնդիր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular