I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan 

Որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Սամվել Բաբայան

Political

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական կոչով, որտեղ նշում է, որ նորից մտնում է քաղաքականություն:

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո'չ դաշնակիցներ, ո'չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես  ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։

Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ  սպառնացող պատերազմը, կանխեմ  հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը:

Եվ նույնիսկ  Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու  ժամանակ անտեսվեցին իմ  առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին ևբանակի  սպառազինության  վերանայման  խնդրին:

Իսկ պատերազմի ժամանակ  այնպիսի մի ստոր երևույթի  հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը:

Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը: Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում: Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:

Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա:

 Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում  զինված բախումներ: 1991թ. սկսվեց լայնածավալ պատերազմը: Ադրբեջանն ուներ հզոր բանակ, զինված հրետանիով և ծանր տեխնիկայով, իսկ մենք` առանձին,ցիրուցան կամավորական խմբեր, որոնք զինված էին հիմնականում ինքնաշեն հրացաններով, իսկ հետագայում` թշնամուց առգրավված զենքերով:

Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն,գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը(1,8հազ․կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։

Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրե՞լ է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար...ո'չ։

Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ,և ոչ ոք չէր տեսնում ելքը։

Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: Կրկնում եմ, ավելի ծանր պայմաններում, քան այսօր։ Այն ժամանակ բանակի փոխարեն կային ցիրուցան, երբեմն իրար միջև հակասություններ ունեցողֆիդայական ջոկատներ։ Սպառազինություն ընհանրապես չկար, տարածքները թշնամու վերահսկողության տակ էին,  իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը ավերված և հակառակորդի ինտենսիվ ռմբակոծության տակ։ Բայց ես ստանձնեցի։

Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի  միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ  կառուցվածքով։ Պետք էր բացատրել մարտիկներին, ովքեր մինչ այդ կռվում էին ինքնուրույն,  որ այսուհետ նրանք պիտի անվերապահորեն  ենթարկվեն հրամաններին և գործեն միմիայն դրանց հիման վրա, և ինձ՝ 27-ամյա երիտասարդին, դա հաջողվեց։

Հինգուկես ամսվա ընթացքում մենք ունեցանք օրինակելի բանակ` օպերատիվ համակարգման ղեկավարմամբ։ Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները․ գրեթե 10հազ․կմ2։

Մենք հերոսական ժողովուրդ ենք՝ անպարտելի ու անխորտակելի: Մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։ 44-օրա պատերազմն ու մեր պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց առաջնորդի բանակը գլխատված է, իսկ հաղթանակն` անհնար։

Երկու տարվա ընթացքում մենք իրական ուժ դարձանք, որն ունակ էր թելադրել իր կամքը հակառակորդին։ Մենք ստիպեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն ոչ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջնորդները։ Այդ ընթացքում մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ուզում են ոմանք այս փաստը ընդունել, թե ոչ, սակայն դա իմ անձնական ձեռքբերումն է, որը ես արժանիորեն  կիսում եմ  ժողովրդիս հետ, որովհետև միմիայն մեր ժողովրդի անվերապահ աջակցության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։

Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն։ Ես արդեն չէի առարկում դրա դեմ:  Ինձ այլևս չէր զարմացնում ո'չ  իմ ժողովրդի կարճ հիշողությունը, ո'չ էլ   իշխանավորների  լկտիությունը:  Ես պատրաստ էի ընդմիշտ մնալ ստվերում, սահմանափակվելով խորհրդատվական գործունեությամբ, պայմանով, որ իմ առաջարկներն իրագործվելու են, իսկ խորհուրդներիս հետամուտ են լինելու:

Սակայն, ցավոք, միայն 44-օրյա պատերազմի ելքից հետո  դուք համոզվեցիք,  որ ես ճիշտ էի: Դուք  տեսաք մեր բանակի թշվառ վիճակը և  բարձրագույն զինվորականների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության ապաշնորհ պատրաստվածությունը: Պատշաճ հակաօդային  պաշտպանություն կազմակերպելու` օդը փակելու և առաջնագիծն ամրապնդելու  իմ առաջարկների  անտեսման  համար վճարեց մեր ժողովուրդը` հազարավոր մեր տղաների կյանքերով ու  առաջին պատերազմի հերոսների կերտած հաղթանակը կորցնելով:

Բոլորդ տեսաք, թե ինչպես են բանակի նախկին ու ներկա  ղեկավարները, գլխավոր շտաբի պետերը և որոշ գեներալներ ակտիվորեն խուսափում  44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունից` փորձելով ամեն գնով իրենցից հեռացնել սեփական մեղքերը: Եվ դրանք գրեթե նույն ղեկավարությունն ու նույն գեներալիտետն են, ովքեր ինձ հեռացնելուց հետո ավելի քան 20 տարի իրենց և ձեզ համոզում էին, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը իրենց վաստակն է։

Այն ժամանակ ես ասում էի, որ մենք քիչ ժամանակ ունենք. այսօր ես պնդում եմ, որ մենք  այլևս ժամանակ չունենք:  Թշնամին Հայաստանի սահմաններին չէ, թշնամին արդեն  անցել է սահմանները:

Միևնույն ժամանակ, չնայած վերահաս աղետին, ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ վակուումի մեջ: Մեր քաղաքական գործիչները շարունակում են ակտիվորեն բաժանել իշխանությունը՝ համառորեն չնկատելով մեր գլխին կախված թուրը: Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի ՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալուհամար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ:

Վերոնշածս արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն,  և  ստիպենք, որ հաշվի նստեն  իրական  օրակարգի և  արտաքին վտանգների հետ:

Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա ևֆինանսական ռեսուրսները,  բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը: Այո, մենք չունենք համապատասխան ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս անգամ կանի սթափ ու ճիշտ ընտրություն և կաջակցի մեզ:

Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ` մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը:

Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից  կդառնան պետական գերակա խնդիր»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev says
Most Popular