Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ. իմքայլական Արտակ Մանուկյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին
Քաղաքական«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ,
Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ,
խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,-գրել է պատգամավորը: