Ո՞վ կփոխարինի «Յուվենտուսին», «Ռեալին» և «Բարսելոնային»` Չեմպիոնների լիգայից դուրս մնալու դեպքում
ՍպորտԻնչպես հայտնի է, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործեր է հարուցել Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նկատմամբ՝ կազմակերպության իրավական դաշտի հնարավոր խախտման համար: Ըստ El Partidazo de COPE-ի՝ ՈւԵՖԱ-ն վճռական է տրամադրված`դուրս թողնելու այդ ակումբներին Չեմպիոնների լիգայից, ինչպես նաև խստորեն տուգանելու «ֆուտբոլի հսկաներին»: Այս դեպքում՝ Եվրոպայում հիմնական ակումբային մրցույթում ազատված տեղերը կզբաղեցնեն Իսպանիայում՝ «Ռեալ Սոսյեդադը» և «Բետիսը», իսկ Իտալիայում՝ «Նապոլին»: