«Ազգային օրակարգ»-ը ներկայացրեց իր ընտրական ցուցակը. կա 84 թեկնածու
Քաղաքական«Ազգային օրակարգ» կուսակցությունը ևս նախընտրական ցուցակները ներկայացրեց ԿԸՀ-ին: «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցակում կա պատգամավորի 84 թեկնածու. «Առաջինը Արա Հակոբյանն է, երկրոդը՝ ես, երրոդը՝ Տաթևիկ Հակոբյանը»,- ասաց նա:
Վերջինս բացառեց համագործակցություն թշնամական, Հայաստանը կործանման տանող ուժերի հետ համագործակցությունը. «Այսօրվա իշխանությունը և դրա սատարողների հետ երբեք կոալիցիա չենք կազմի»,- նշեց Արա Գասպարյան:
Նա ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելու են առանձին: