Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) 

Գարեգին Բ-ն հանդես է եկել պատգամով

Հասարակություն

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ:

Մայր Աթոռից հայտնում են, որ մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ,  Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արևագալի ժամերգության: Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը: 

Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազանը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում․ մարտահրավերներ» և «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ։

Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրա հաղթահարման գործում հոգևորականության առաքելությանը, ինչպես նաև ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների և տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգևոր խնամքին և ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին։

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:

«Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի և Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեև մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել։ Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը և հայրենիքը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով կրեցին ցավալի կորուստներ, և մեր պետության առջև հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ։ Արցախյան պատերազմը մեր առջև պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների և թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների և թերությունների առումով։ Ժամանակի մեջ, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երևույթներին», - ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաև պատեհ առիթ է դժվարին այս իրադրության մեջ քննարկելու և սահմանելու հովվական, հոգեխնամ և սոցիալական առաջնահերթությունները, այլև, ըստ հարկի, վերատեսության ենթարկելու ներկա բարդ հանգամանքներում հովվական առաքելության իրականացման կերպերը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, արտաքին մարտահրավերներին։  «Մտահոգիչ է այսօր նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների պատճառով հայրենիքի սահմաններին տիրող իրավիճակը, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող մեր ժողովրդի անվտանգության հարցը, որը լուրջ անհանգստություններ է առաջ բերել ամբողջ երկրում։ Երեկ տակավին ցավով տեղեկացանք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է հայ զինվորական։ Խստորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի իրավունքների հանդեպ ոտնձգությունները՝ Եկեղեցին իր բոլոր հնարավոր միջոցներով աշխատանք պիտի տանի այս ոտնձգությունների կանխարգելման, գերիների ազատության, հոգևոր մեր սրբությունների պաշտպանության համար», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ հարյուր տարի անց՝  մեր օրերում էլ դեռ հառնած է մեր ժողովրդի ինքնապաշտպանության հրամայականը, և հայրենի մեր երկիրը կանգնած է նույնական մարտահրավերների առջև՝ պայքարելով հանուն մեր ինքնության և պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա անվտանգ գոյատևման իրավունքի։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա մարտահրավերների հաղթահարման աշխատանքների, այլև լինել ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած անհուսության և տրտմության։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ պատերազմի ծանր օրերին և հետագա ամիսներին եկեղեցականների կողմից իրականացված աջակցության բազմաբնույթ ծրագրերին։

Խոսելով պատերազմի բերած աղետալի հետևանքների, դրանց պատճառած քաղաքական վայրիվերումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Եկեղեցու սրբազան պարտքն է  ցույց տալ ծառացած մարտահրավերների իրական վտանգը, ահազանգել հայրենիքում տեղ գտնող անցանկալի զարգացումների մասին, հոգ տանել ազգային համախմբման համար՝ ի խնդիր անընդունելի իրավիճակների և ատելության ու անհանդուրժողության մթնոլորտի հաղթահարման։

«Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև։ Մեր ժողովրդի զավակներին հորդորենք իրենց ընտրության մեջ առաջնորդվել ազգի ու հայրենիքի գերագույն շահով, լինել արդարամիտ և անաչառ։ Եկեղեցին քաղաքականության մեջ միջամուխ լինելու հավակնություն չի դրսևորել և չի դրսևորում, ձեռնարկվող քայլերը պայմանավորված են սոսկ ճգնաժամային բարդագույն իրավիճակով, որի դիմագրավման հարցում հապաղումը այլևս հղի է նոր արհավիրքներով։ Հայրենի երկրի ապագայի տեսլականից մղված պետք է արվի անհրաժեշտը՝ հայրենիքը զորացնելու և մեր ժողովրդին հույսի ապրում փոխանցելու համար։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն՝ վերապրած պատերազմի, կրած կորուստների և ապագայի անորոշության պատճառով առաջացած անկումային հոգեվիճակը հաղթահարելու, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը ամրապնդելու, երկրից արտագաղթը կասեցնելու։ Այս նպատակով խիստ անհրաժեշտ է և կարևոր նաև յուրաքանչյուր եկեղեցականի ջանադիր աշխատանքը, նախանձախնդրությունը և անձնական օրինակը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում։ Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց  նաև սփյուռքի դերակատարությունը ՝ իր հսկա ներուժով։ 

Վերջում Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգևոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքի իրականացման առաքելության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
Ամենադիտված