Մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը․ Էդգար Էլբակյան
ԲլոգոսֆերաՎերջին 2 շաբաթվա դեպքերին քաջատեղյակ յուրաքանչյուրիս համար պարզ է, որ գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «5000-ից ավել մարդու արյան գնով իշխանություն պահած չմարդը նախընտրական շրջանում վերածվել է «խաղաղության հրեշտակի» և հիմա էլ այսպես է շարունակում Հայաստանի ու մեր բանակի ոչնչացումը։
Հայաստանի, արցախյան հողերի ազատագրումն սկսելու է երկրում հաստատված օտարերկրյա դրածո իշխանության վռնդումով»։