«Վաղարշակ Հարությունյանը գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում». Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականՀայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր առավոտից գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Հարությունյանի այցը Մոսվկա, երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է. «Նախարարը կգա և ինքը, եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի», - նշեց նա՝ հավելելով․ «Բայց ոչ ոք չգիտեր, որ առավոտյան տեղի է ունեցել այն, ինչը որ անթույլատրելի է՝ հատկապես այն իրողությունը հաշվի առնելով, որ մենք ունենք սահմանային լարվածություն, և լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։