Նպատակահարմար չէ հիմա ԱԺ արտահերթ նիստ գումարել. առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել, մեզ էլ կանչել. Մարուքյան
Политические«Բացի այդ, նաեւ մեկ այլ տեղեկություն կա, որ լինելու է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ, նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու էլի փակ ֆորմատով: Հետեւաբար, կարծում եմ՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը չկա: Մեզ օպերատիվ պետքա հասկանալ և ինֆորմացիա փոխանակել: Մեր խմբակցության պատգամավորներից մի խումբ արդեն Վարդենիսում են, տեղեկատվությունը ստանում ենք, վերլուծում ենք, հասկանանք, թե ինչ ենք անում»,-ասաց նա:
Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ պետք է անել հանգուցալուծման համար, պետք է սպասե՞նք ՀԱՊԿ-ի արձագանքը լինի, Ռուսաստանը միջամտի՞, Մարուքյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը Մոսկվայում է եւ այս իրավիճակում կարծում եմ՝ հենց ԱԽ նիստ հրավիրելու առաջարկը շատ կարեւոր է, որ էնտեղ քննարկենք հարցը, թե ինչ պետք է անենք: Ես կարծում եմ, որ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները պետք է օգտագործենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հետ կապված: Ուղղակի տեղեկատվությունը օպերատիվ փոխանակենք, լինենք սթափ եւ համախմբված արտաքին թշնամու հանդեպ, հասկանանք՝ որս ինչ անելիք ունենք, անենք:
Քիչ առաջ իրավաբանները աշխատել եւ կազմել են մի փաստաթուղթ, ըստ որի ՀԱՊԿ-ի միջամտության համար նաեւ կարեւոր է, որ մենք ՄԱԿ-ի ԱԽ դիմենք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Մենք այդ վերլուծությունը եւս հրապարակել ենք: Այսինքն մեր մասով օգնելու ինչ որ կա, անում ենք: Երբ կլինի ԱԽ նիստ, հուսով եմ մեր առաջարկը կընդունվի, եւ մեզ նույնպես կհրավիրեն, խելք-խելքի կտանք, տեսնենք ինչ անենք»: