Ես նախկին Հայաստանն եմ ուզում, որտեղ չեմ հասցրել ապրել երկար. Անվտանգ, արժանապատիվ Հայաստանն եմ ուզում. Մհեր Մկրտչյան
ԲլոգոսֆերաԵս պատրաստ եմ փողոց դուրս գալ, բռնվել, նստել...
Գլուխ չեմ գովում` ուրիշ ելք չեմ տեսնում: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է կինռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Ես չգիտեմ՝ ինչ անեմ:
Ես պատրաստ եմ փողոց դուրս գալ, բռնվել, նստել...
Գլուխ չեմ գովում` ուրիշ ելք չեմ տեսնում:
Ու ուզում եմ հավատամ, որ կգտնվի մի քաղաքական գործիչ, կուսակցություն...ով այդ կոչը կանի:
Նրանցից, ովքեր հայտարարել են և խոստացել ՔՊ-ի հետ գործ չունենալ:
Նրանցից, ովքեր ոստիկան չեն սպանել ու հիմա «ոչ նախկին, ոչ ներկա» չեն գոռում:
Ես նախկին Հայաստանն եմ ուզում, որտեղ չեմ հասցրել ապրել երկար:
Անվտանգ, արժանապատիվ Հայաստանն եմ ուզում»,-գրել է նա։