Զինեդին Զիդանը հեռացավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
ՍպորտԶինեդին Զիդանը լքեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը: Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն հեռացել էր Մադրիդի «Ռեալից» 2018-ին, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը: Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունն ավարտեց երկրորդ տեղով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Լրատվամիջոցները հայտնում են, որ Զիդանի փոխարեն «Ռեալը» կարող է գլխավորել իտալացի Մասիմիլիանո Ալեգրին, բայց հինգշաբթի օրը հաղորդվեց, որ նա կվերադառնա Թուրինի «Յուվենտուս»: Զիդանը, «Ռեալի» մարզչի պաշտոնում երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ որպես «Ռեալի» մարզիչ, հաղթել Իսպանիայի առաջնությունում, Ազգային սուպերգավաթում, ակումբային աշխարհի գավաթում և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում: