Մենք կարող ենք ոչնչացնել ներխուժած բոլոր ադրբեջանցի զինվորականներին. Էդուարդ Ասրյան
ОбществоՄենք կարող ենք ոչնչացնել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած բոլոր ադրբեջանական զինվորականներին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:
«Առայժմ մենք փորձում ենք իրավիճակը կարգավորել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Բայց եթե որոշենք, ոչնչացնելու ենք բոլորին: Դուրս գալ նրանք չեն կարողանա»,- ընդգծեց գեներալը:
Վերջինս հերքեց այն միտքը, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հրահանգել էր զենք չկիրառել: «Նման հրամաններ տալիս է ռազմական ղեկավարությունը: Քաղաքական ղեկավարությունը որոշում է, թե ինչպես կարգավորել հարցը: Եթե մենք զգանք, որ կան նախադրյալներ, որ Ադրբեջանը մտադիր է ուժային մեթոդների դիմել, ապա կանխարգելիչ հարված կհասցնենք: Մենք կոչնչացնենք մեր տարածքում անօրինական կերպով գտնվող նրանց ամբողջ զինված անձնակազմը: Նրանք բոլորը թիրախավորված են: Մենք տեսնում ենք նրանց բոլոր վրանները: Առայժմ, իմ գնահատմամբ, նախադրյալներ չկան»,- նշեց Ասրյան: