Ուզում եմ հասկանալ՝ «ելման դիրքեր» ասվածն ինչ է իրենից ենթադրում․ Թագուհի Թովմասյան
ԲլոգոսֆերաԱզգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուշադրությամբ լսեցի վարչապետի խոսքերը եւ ուզում եմ հասկանալ՝ «ելման դիրքեր» ասվածն ինչ է իրենից ենթադրում։ Որտե՞ղ է ելման դիրքը եւ որտեղից պետք է հայելային հետ նահանջենք մենք՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։
Նշվում է Սոթք-Խոզնավար համայնքների մասին եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինքնաբերաբար Հայաստանի տարածքները կիլոմետր-կիլոմետր զիջում ենք։
Վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանի հատվածի եւ ապագայի մասին, ինչը նշանակում է, որ այնտեղից ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում…»։