Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բաշար ալ-Ասադը
WorldՍիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համմուդա Սաբագը հինգշաբթի օրը հայտարարել է մայիսի 26-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների մասին:
«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95.1% -ի աջակցությունը», - ասել է Սաբագը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է «Al Ekhbariya» հեռուստաընկերությունը:
«Ընտրողների մասնակցությունը կազմել է 78%, ավելի քան 14 միլիոն քաղաքացի մասնակցել է իր կամքի արտահայտմանը», - ասել է նա` ուշադրություն հրավիրելով «քաղաքացիների ցուցաբերած բարձր քաղաքական գիտակցության վրա, որը գերազանցել է բոլոր սպասելիքները»:
«Սիրիացիները ցույց տվեցին, որ վճռական են դիմագրավելու վտանգավոր մարտահրավերներին և իրենց երկրի պատմության մեջ ևս մեկ փառավոր էջ գրեցին», - շեշտել է խորհրդարանի նախագահը:
Նշենք, որ 2000 թվականին Բաշար ալ-Ասադը փոխարինել է իր հորը՝ Հաֆեզ Ասադին, որը երեք տասնամյակ ղեկավարել էր Սիրիան: 2007-ին Բաշարը նախագահի պաշտոնում վերընտրվել է երկրորդ անգամ: