Սիմոնե Ինձագին կգլխավորի «Ինտերը»
ՍպորտՍիմոնե Ինձագին կհեռանա հռոմեական «Լացիո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Միլանի «Ինտերը», հայտնում է Football Italia-ն: Չորեքշաբթի օրը «Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ պայմանագիրը խզելու մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ինձագին համարվում էր թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն: Ինձագիի պայմանագիրը «Լացիոյի» հետ, որը նա ստանձնեց 2016 թվականին, ավարտվում է հունիսի 30-ին: Ըստ պորտալի՝ 45-ամյա մասնագետը չորեքշաբթի օրը, ըստ ամենայնի, համաձայնվել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2024 թվականի հունիս: Այնուամենայնիվ, հինգշաբթի օրը Ինտերը նոր առաջարկ արեց Ինձագիին՝ կրկնապատկելով առաջարկվող աշխատավարձը: Հինգշաբթի օրը «Լացիոն» իրենց կայքում հայտարարություն է տարածել, որում նրանք չեն նշում Ինձագիի անունը. «Մենք հարգում ենք մարզչի որոշման փոփոխությունը, ինչպես նաև այն ֆուտբոլիստին, ով իր անունը կապվում է «Լացիո» ընտանիքի հետ»,֊ասվում է հայտարարության մեջ։
Սպասվում է, որ ուրբաթ օրը Ինտերը թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում կհայտարարի Ինձագիին՝ երկամյա պայմանագրով: