Nike- ը խզել է պայմանագիրը Նեյմարի հետ՝ վերջինիս՝ սեռական ոտնձգությունների մասին հետաքննության պատճառով
СпортNike- ը ժամանակից շուտ խզել է պայմանագիրը Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի ֆուտբոլիստ Նեյմարի հետ`ընկերության աշխատակցի նկատմամբ Նեյմարի՝ սեռական ոտնձգությունների ներքին հետաքննության պատճառով, գրում է Wall Street Journal-ը։ Nike-ը խզել է պայմանագիրը համաշխարհային ֆուտբոլի աստղի հետ՝ առանց հիմնավորող պատճառների՝ չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը կարող էր ուժի մեջ լինել ևս ութ տարի: Ինչպես նշում է թերթը, դա պայմանավորված է Նեյմարի նկատմամբ շարունակվող ներքին հետաքննությամբ:
Nike- ի աշխատակիցներից մեկը 2016-ին հայտարարել էր, որ ֆուտբոլիստը փորձել է իրեն ստիպել սեռական հարաբերություն ունենալ Նյու Յորքի իր հյուրանոցի սենյակում, որտեղ նա օգնել է Նեյմարին նյութատեխնիկական ապահովման համակարգման հարցում, գրում է թերթը: 2018 թվականին աղջիկը բողոք է ներկայացրել ընկերություն: Nike- ն այնուհետ վարձել է փաստաբանների՝ հետաքննությունը վարելու համար, որը սկսվել էր 2019-ին: Առաջացած կասկածների պատճառով՝ ընկերությունը որոշեց դադարեցնել Նեյմարի հետ համագործակցությունը շուկայավարման ոլորտում: Եվ 2020-ին նա ամբողջովին դադարեցրել է իր հետ հարաբերությունները՝ այն փաստի պատճառով, որ ֆուտբոլիստը հրաժարվել է համագործակցել փաստաբանների հետ: Նեյմարի գործն այժմ վարում են նրա փաստաբանները։ «Նեյմարը վճռականորեն կպաշտպանի իրեն այդ անհիմն հարձակումներից», - ասել է ֆուտբոլիստի խոսնակը: