«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել «Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան Վիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ Բաբայան Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում) Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 

Արթնացիր, հայ ժողովուրդ. պետք է ընդարձակել ռազմաքաղաքական գործընկերների շրջագիծը. Արամ Ա Կաթողիկոս (տեսանյութ)

Հայաստան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Առաջին հանրապետության օրվա առթիվ եւ Հայաստանի ներկա կացության վերաբերյալ հանդես է եկել պատգամով:

Ստորեւ ներկայացնում են նրա պատգամը.

«Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։

Այսպէ՛ս է Մայիս 28 մեր ազգին համար։ Արդարեւ, ճակատագրական պայմաններու մէջ կերտուած Հայաստանի անկախութիւնը ահաւոր տագնապներ դիմագրաւեց եւ աշխարհաքաղաքական պարտադրանքներու հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր անկախութիւնը։ Սակայն, անկախութեան երազը մնաց արծարծ մեր ժողովուրդի կեանքին մէջ, եւ 1991-ին պատմական Հայաստանի գէթ կտոր մը հողին վրայ մեր երազը դարձաւ իրականութիւն։

Անցնող 30 տարիներուն Հայաստանը ապրեցաւ վերիվայրումներ. պայմանները չներեցին որ ան ունենայ կազմակերպական ու զարգացման ծրագրուած ընթացք եւ քայլ պահէ շրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններու հոլովոյթին հետ. տնտեսական տագնապը, արտագաղթը եւ փտածութիւնը հիւծեցին երկիրը եւ Արցախի վերջին պատերազմը Հայաստանը մատնեց ահաւոր ճգնաժամի։ Առաջին անկախութենէն 103 տարիներ յետոյ Հայաստանը դա՛րձեալ կ’ապրի ճակատագրական օրեր։ Արցախի պատերազմին հետեւանքով մեծ թիւով զոհեր տուինք, հող կորսնցուցինք, տխրահռչակ յայտարարութիւն ստորագրեցինք եւ աւելին՝ այսօր վտանգուած են նաե՛ւ Հայաստանի սահմանները։

Արդարեւ, մեր ազգը խորապէս ցնցող, Արցախի անկախութիւնը վտանգող, Հայաստանի ապագան մշուշապատող յիշեալ վտանգալից զարգացումներուն նկատմամբ Սփիւռքը ու Մենք չենք կրնար անտարբեր մնալ։

Մեր ողջ ժողովուրդը ամբողջական, առարկայական ու հրապարա¬կային հաշուետուութիւն կը պահանջէ։ Յուսահատութեան ու անորոշութեան ամպեր կուտակուած են հայ կեանքի երկինքին վերեւ։ Բայց մենք կը մերժե՛նք վախի մթնոլորտ, պարտուողական հոգեվիճակ եւ մեր ժողովուրդը նահանջի առաջնորդող քայլեր։

Մենք ամուր հաւատք ու աներեր կամք ունեցող ժողովուրդ ենք։ Այսպէ՛ս եղած ենք մեր դարաւոր պատմութեան ընթացքին՝ հակառակ մեզ շրջապատող ահաւոր փոթորիկներուն։ Իր աշխարհագրական դիրքին պատճառով Հայաստանը եղած է կռուախնձոր մեծ պետութիւններու միջեւ։ Այսօր եւս նո՛յնն է պարագան։ Հարկ է ժամանակի նշանները ճի՛շդ կարդալ, Կովկասէն ներս Հայաստանի տեղն ու դերը իրապա՛շտ մօտեցումով արժեւորել ու համապատասխան կողմնորոշում որդեգրել՝ հեռո՛ւ տեսական մօտեցումներէ, ամբոխավարական պոռթկումներէ ու պարագայական որոշումներէ։ Հայաստանի տագնապը էապէս անվտանգութեան ու գերիշխանութեան տագնապ է։

Եթէ չկարենանք զայն այսօր միասնականութեամբ, խոհեմութեամբ ու հեռատեսութեամբ դիմագրաւել, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան վտանգուիլ՝ նոյնի՛սկ Հայաստանի գոյութիւնը։

Ըլլանք իրատես։ Ներկայ պայմաններուն մէջ փաստօրէն Հայաստանը կարող չէ առանձին երաշխաւորել իր անվտանգութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական ճիգ թափել ամրապնդելու ու միաժամանակ ընդարձակելու փոխադարձ շահերու ու վստահութեան վրայ հիմնուած մեր ռազմաքաղաքական գործընկերներու շրջագիծը։ Հայաստանի անկախութիւնն ու ամբողջականութիւնը մեզի համար անսակարկելի ազգային սրբութիւններ են։ Անոնց ամուր պահպանման նկատմամբ հարկ է որդեգրել միակամ ու անզիջող կեցուածք։ Ըլլանք զգօն։ Պատերազմը չէ աւարտած։

Մեր ցեղասպան դրացիները կը շարունակեն սպառնալ Հայաստանի ամբողջականութեան ու գերիշխանութեան եւ Արցախի անկախութեան. իսկ մենք քինախնդրութեամբ լեցուն զիրար կ’ամբաստանենք, մեր ոյժերը կը ջլատենք՝ կորսնցնելով նոյնիսկ մեր բարոյական ու ազգային արժէքներու կողմնացոյցը։

Անցնող տարիներուն Ազրպէյճանը պատրաստուեցաւ քաղաքական բանակցութիւններու ձախողութեան պարագային, իր կամքը զինուորապէս պարտադրելու։ Իսկ մենք ռոմանթիք զգացումներով օրօրուեցանք ու անիրատես խոստումներով շլացանք եւ իմաստութիւնը ու քաջութիւնը չունեցանք պատրաստուելու թէ՛ խաղաղութեան եւ թէ պատերազմի։ Չմոռնանք երբեք, որ եթէ այսպէս կոչուած «ո՛չ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն» ռազմավարութիւնը միջազգային կամ շրջանային հովանաւորութիւն չի վայելեր, կը դառնայ ժամանակաւոր ու վտանգալից, որուն սուղ գինը վճարեց Հայաստանը։ Ընդունի՛նք մեր սխալները։ Քառասունըչորս օրեր հայու արիւն հոսեցաւ մեր հողերուն վրայ. առանձին մնացինք։

Այսօր Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. դա՛րձեալ առանձին ենք։ վստահինք մեր ոյժին։ Յիշենք հայրենիքի փրկութեան համար մղուած Աւարայրի ու Սարտարապատի ճակատամարտերը։

Արթնցի՛ր հայ ժողովուրդ։ Ոյժերու համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկութեան անյետաձգելի հրամայական է։ Մեր հաւաքական վճռակամութեամբ եւ համայն հայութեան մասնակցութեամբ կոչուած ենք վերակերտելու այնպիսի Հայաստան մը, ուր

- պետութեան շահերը դառնան գերիվեր ներ-քաղաքական հակադրութիւններէն ու անձնակեդրոն նպատակներէն.

- ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքներն ու ձգտումները իրենց շուրջ համախմբեն մեր բոլոր զաւակները՝ իրենց քաղաքական տարբեր հայեցակէտերը պահելով հանդերձ.

- հոգեմտաւոր եւ ընկերաբարոյական արժէքներն ու սկզբունքները առանցքային տեղ գրաւեն ընկերութեան կեանքէն ներս.

- ազգային ինքնութեան առողջ պահպանումը համաշխարհայնացման ապահայացնող հոսանքներուն դիմաց՝ դառնայ առաջնահերթ նախանձախնդրութիւն։

Մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ

- ունենայ զարգացող տնտեսութիւն՝ օրէնքի գերակայութեամբ երաշխաւորուած.

- ունենայ արդարութեան, թափանցիկութեան ու համարատուութեան վրայ ամրօրէն խարսխուած կառավարման առողջ համակարգ ու վստահութիւն ներշնչող իշխանութիւն.

- ունենայ հզօր բանակ՝ ինքնապաշտպանութեան արդի զէնքերով օժտուած.

- կարենայ դիւանագիտական աշխարհէն ու միջազգային համայնքէն ներս իր կարեւոր տեղը գրաւել.

- կարենայ մեր ազգին բռնաբարուած իրաւունքները պաշտպանել։

Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։ Հայաստանի ու ազգին ապագան մե՛նք պիտի որոշենք ու կերտենք, ո՛չ ուրիշներ, որքան ալ դառն ըլլան մեզ շրջապատող պայմանները եւ ահաւոր՝ մեզ դիմագրաւող մարտահրաւէրները։

Արդ, չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով։ Ա՛յս է պատգամը Մայիս 28 կերտած սերունդին։ Ա՛յս է պատգամը Արցախի պաշտպանութեան ի խնդիր իրենց անձերը ընծայաբերած մեր նահատակներուն։ Թող Աստուած պահէ, պահպանէ ու հզօրացնէ մեր ազգն ու հայրենիքը։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

28 Մայիս 2021

Անթիլիաս, Լիբանան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան
Ամենադիտված