Пашинян перешел на язык шантажа Совпадение или намеченный план? Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна 290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The Times Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран Пашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничества Казахстан приветствует проект правительства Армении «Перекресток мира» Стоимость сырья для производства шоколада достигла исторически рекордной отметки Главные новости Армении за неделю МИД Армении заявил о необходимость избегать дальнейшей конфронтации на Ближнем Востоке 

Արթնացիր, հայ ժողովուրդ. պետք է ընդարձակել ռազմաքաղաքական գործընկերների շրջագիծը. Արամ Ա Կաթողիկոս (տեսանյութ)

Армения

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Առաջին հանրապետության օրվա առթիվ եւ Հայաստանի ներկա կացության վերաբերյալ հանդես է եկել պատգամով:

Ստորեւ ներկայացնում են նրա պատգամը.

«Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։

Այսպէ՛ս է Մայիս 28 մեր ազգին համար։ Արդարեւ, ճակատագրական պայմաններու մէջ կերտուած Հայաստանի անկախութիւնը ահաւոր տագնապներ դիմագրաւեց եւ աշխարհաքաղաքական պարտադրանքներու հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր անկախութիւնը։ Սակայն, անկախութեան երազը մնաց արծարծ մեր ժողովուրդի կեանքին մէջ, եւ 1991-ին պատմական Հայաստանի գէթ կտոր մը հողին վրայ մեր երազը դարձաւ իրականութիւն։

Անցնող 30 տարիներուն Հայաստանը ապրեցաւ վերիվայրումներ. պայմանները չներեցին որ ան ունենայ կազմակերպական ու զարգացման ծրագրուած ընթացք եւ քայլ պահէ շրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններու հոլովոյթին հետ. տնտեսական տագնապը, արտագաղթը եւ փտածութիւնը հիւծեցին երկիրը եւ Արցախի վերջին պատերազմը Հայաստանը մատնեց ահաւոր ճգնաժամի։ Առաջին անկախութենէն 103 տարիներ յետոյ Հայաստանը դա՛րձեալ կ’ապրի ճակատագրական օրեր։ Արցախի պատերազմին հետեւանքով մեծ թիւով զոհեր տուինք, հող կորսնցուցինք, տխրահռչակ յայտարարութիւն ստորագրեցինք եւ աւելին՝ այսօր վտանգուած են նաե՛ւ Հայաստանի սահմանները։

Արդարեւ, մեր ազգը խորապէս ցնցող, Արցախի անկախութիւնը վտանգող, Հայաստանի ապագան մշուշապատող յիշեալ վտանգալից զարգացումներուն նկատմամբ Սփիւռքը ու Մենք չենք կրնար անտարբեր մնալ։

Մեր ողջ ժողովուրդը ամբողջական, առարկայական ու հրապարա¬կային հաշուետուութիւն կը պահանջէ։ Յուսահատութեան ու անորոշութեան ամպեր կուտակուած են հայ կեանքի երկինքին վերեւ։ Բայց մենք կը մերժե՛նք վախի մթնոլորտ, պարտուողական հոգեվիճակ եւ մեր ժողովուրդը նահանջի առաջնորդող քայլեր։

Մենք ամուր հաւատք ու աներեր կամք ունեցող ժողովուրդ ենք։ Այսպէ՛ս եղած ենք մեր դարաւոր պատմութեան ընթացքին՝ հակառակ մեզ շրջապատող ահաւոր փոթորիկներուն։ Իր աշխարհագրական դիրքին պատճառով Հայաստանը եղած է կռուախնձոր մեծ պետութիւններու միջեւ։ Այսօր եւս նո՛յնն է պարագան։ Հարկ է ժամանակի նշանները ճի՛շդ կարդալ, Կովկասէն ներս Հայաստանի տեղն ու դերը իրապա՛շտ մօտեցումով արժեւորել ու համապատասխան կողմնորոշում որդեգրել՝ հեռո՛ւ տեսական մօտեցումներէ, ամբոխավարական պոռթկումներէ ու պարագայական որոշումներէ։ Հայաստանի տագնապը էապէս անվտանգութեան ու գերիշխանութեան տագնապ է։

Եթէ չկարենանք զայն այսօր միասնականութեամբ, խոհեմութեամբ ու հեռատեսութեամբ դիմագրաւել, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան վտանգուիլ՝ նոյնի՛սկ Հայաստանի գոյութիւնը։

Ըլլանք իրատես։ Ներկայ պայմաններուն մէջ փաստօրէն Հայաստանը կարող չէ առանձին երաշխաւորել իր անվտանգութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական ճիգ թափել ամրապնդելու ու միաժամանակ ընդարձակելու փոխադարձ շահերու ու վստահութեան վրայ հիմնուած մեր ռազմաքաղաքական գործընկերներու շրջագիծը։ Հայաստանի անկախութիւնն ու ամբողջականութիւնը մեզի համար անսակարկելի ազգային սրբութիւններ են։ Անոնց ամուր պահպանման նկատմամբ հարկ է որդեգրել միակամ ու անզիջող կեցուածք։ Ըլլանք զգօն։ Պատերազմը չէ աւարտած։

Մեր ցեղասպան դրացիները կը շարունակեն սպառնալ Հայաստանի ամբողջականութեան ու գերիշխանութեան եւ Արցախի անկախութեան. իսկ մենք քինախնդրութեամբ լեցուն զիրար կ’ամբաստանենք, մեր ոյժերը կը ջլատենք՝ կորսնցնելով նոյնիսկ մեր բարոյական ու ազգային արժէքներու կողմնացոյցը։

Անցնող տարիներուն Ազրպէյճանը պատրաստուեցաւ քաղաքական բանակցութիւններու ձախողութեան պարագային, իր կամքը զինուորապէս պարտադրելու։ Իսկ մենք ռոմանթիք զգացումներով օրօրուեցանք ու անիրատես խոստումներով շլացանք եւ իմաստութիւնը ու քաջութիւնը չունեցանք պատրաստուելու թէ՛ խաղաղութեան եւ թէ պատերազմի։ Չմոռնանք երբեք, որ եթէ այսպէս կոչուած «ո՛չ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն» ռազմավարութիւնը միջազգային կամ շրջանային հովանաւորութիւն չի վայելեր, կը դառնայ ժամանակաւոր ու վտանգալից, որուն սուղ գինը վճարեց Հայաստանը։ Ընդունի՛նք մեր սխալները։ Քառասունըչորս օրեր հայու արիւն հոսեցաւ մեր հողերուն վրայ. առանձին մնացինք։

Այսօր Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. դա՛րձեալ առանձին ենք։ վստահինք մեր ոյժին։ Յիշենք հայրենիքի փրկութեան համար մղուած Աւարայրի ու Սարտարապատի ճակատամարտերը։

Արթնցի՛ր հայ ժողովուրդ։ Ոյժերու համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկութեան անյետաձգելի հրամայական է։ Մեր հաւաքական վճռակամութեամբ եւ համայն հայութեան մասնակցութեամբ կոչուած ենք վերակերտելու այնպիսի Հայաստան մը, ուր

- պետութեան շահերը դառնան գերիվեր ներ-քաղաքական հակադրութիւններէն ու անձնակեդրոն նպատակներէն.

- ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքներն ու ձգտումները իրենց շուրջ համախմբեն մեր բոլոր զաւակները՝ իրենց քաղաքական տարբեր հայեցակէտերը պահելով հանդերձ.

- հոգեմտաւոր եւ ընկերաբարոյական արժէքներն ու սկզբունքները առանցքային տեղ գրաւեն ընկերութեան կեանքէն ներս.

- ազգային ինքնութեան առողջ պահպանումը համաշխարհայնացման ապահայացնող հոսանքներուն դիմաց՝ դառնայ առաջնահերթ նախանձախնդրութիւն։

Մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ

- ունենայ զարգացող տնտեսութիւն՝ օրէնքի գերակայութեամբ երաշխաւորուած.

- ունենայ արդարութեան, թափանցիկութեան ու համարատուութեան վրայ ամրօրէն խարսխուած կառավարման առողջ համակարգ ու վստահութիւն ներշնչող իշխանութիւն.

- ունենայ հզօր բանակ՝ ինքնապաշտպանութեան արդի զէնքերով օժտուած.

- կարենայ դիւանագիտական աշխարհէն ու միջազգային համայնքէն ներս իր կարեւոր տեղը գրաւել.

- կարենայ մեր ազգին բռնաբարուած իրաւունքները պաշտպանել։

Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։ Հայաստանի ու ազգին ապագան մե՛նք պիտի որոշենք ու կերտենք, ո՛չ ուրիշներ, որքան ալ դառն ըլլան մեզ շրջապատող պայմանները եւ ահաւոր՝ մեզ դիմագրաւող մարտահրաւէրները։

Արդ, չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով։ Ա՛յս է պատգամը Մայիս 28 կերտած սերունդին։ Ա՛յս է պատգամը Արցախի պաշտպանութեան ի խնդիր իրենց անձերը ընծայաբերած մեր նահատակներուն։ Թող Աստուած պահէ, պահպանէ ու հզօրացնէ մեր ազգն ու հայրենիքը։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

28 Մայիս 2021

Անթիլիաս, Լիբանան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Институт «Зорян» в Университете Аризоны представит историю Геноцида армянМинистры обороны США и Израиля обсудили последствия иранского удараПашинян перешел на язык шантажаСовпадение или намеченный план?Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The TimesМинистр: Армения намерена увеличить количество своих спутников в космосе до трехДочь Бена Аффлека кардинально сменила имиджНесколько образцов произведенного в Армении оружия прошли внутренние испытания и скоро будут использоваться в ВСВ Москве нашли мертвым сына экс-генпрокурора РоссииЛевон Кочарян: В вопросе возвращения армян в Арцах существует международный консенсусЭксперт: Иран больше не ведет переговоры с Израилем, он обсуждает вопросы с его союзникамиВ сети обсуждают редкое имя дочери Петросяна: «Она будет одна»Bloomberg: МАГАТЭ продолжает работать в Иране, несмотря на обострение с ИзраилемКурсы валют в АрменииМинистр: Армения не стремится к закрытию российских телеканаловК миссии наблюдателей ЕС в Армении присоединился первый канадский экспертЕС значительно расширил контакты с Ираном, чтобы предотвратить эскалацию: Financial Times«Гражданский договор»: Тавушская область Армении не должна стать «политической игрушкой»Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран«Гражданский договор»: Премьер-министр Армении не отказывался от употребления слова «геноцид»Агрессия Азербайджана привела к проблемам экологии региона: представитель Армении по международным правовым вопросамПремьер-министр Сингапура объявил об отставкеПашинян и Токаев провели переговорыДепутат: Комиссия по делимитации и демаркации не имеет решения по поводу сдачи Баку сел Тавушской областиМакрон намерен добиться прекращения огня в текущих конфликтах на время ОИ-2024 в ПарижеВ торгово-экономическом сотрудничестве Армении и Казахстана есть нереализованный потенциал: Никол ПашинянПашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничестваКазахстан готов предоставить площадку для переговоров между Арменией и Азербайджаном: Касым-Жомарт ТокаевПашинян - Токаеву: Реализация проекта «Перекресток мира» может радикально изменить ситуацию в регионеКазахстан приветствует проект правительства Армении «Перекресток мира»Национальное собрание Армении созывает внеочередное заседаниеМолодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалейТокаев: Казахстан готов предложить площадку для переговоров Армении и АзербайджанаАрмения и Казахстан подписали соглашение о сотрудничестве в области миграцииPolitico: Байден во избежание эскалации не стал выступать с обращением после удара ИранаЕреван и Астана стали побратимамиCENTCOM: ВС США уничтожили более 80 БПЛА, выпущенных из Ирана и Йемена в сторону ИзраиляСтоимость сырья для производства шоколада достигла исторически рекордной отметкиBrent подешевела до $90,14 за баррельВ Ереване проходит встреча премьер-министра Армении и президента КазахстанаTimes: Лондон и Ереван ведут переговоры об отправке в Армению нелегалов из БританииСкандальный процесс: Экс-посла США приговорили к 15 годам тюремного заключения за шпионаж в пользу КубыДля Telegram вышло масштабное обновление с удобной функциейГлавные новости Армении за неделюReuters: Иран заранее проинформировал Турцию о планируемой операции против ИзраиляМИД Армении заявил о необходимость избегать дальнейшей конфронтации на Ближнем ВостокеВ случае с любой другой страной я попросила бы прощения — тяжелоатлетка Назик Авдалян США не будут поддерживать и не будут участвовать в каких-либо наступательных действиях против Ирана. Джо БайденВ РА станет прохладнее на 3-5 градусов, затем потеплеет на 6-8 градусов, в Ереване температура достигнет +27 градусов
Самое популярное