We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations 

Այսօր մենք կանգնած ենք մեր պատմության նոր Սարդարապատի առջև․ Ավետիք Չալաբյան

Blogosphere

«Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր Առաջին Հանրապետության տոնն է։ 103 տարի առաջ, մեր նախնիները, միայնակ դեմ հանդիման մնալով Կովկաս ներխուժած օսմանյան գերակշիռ բանակի հետ, նրան ջախջախիչ հարվածներ հասցրեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, և ստիպեցին ճանաչել մեր ազատ ապրելու իրավունքը։
 
103 տարի անց, այս օրերին, արդեն Երրորդ Հանրապետությունը ապրում է իր 30-ամյա պատմության թերևս ամենածանր ժամանակներից մեկը։ Թշնամին համարյա անարգել ներխուժել է մեր երկրի տարածք, Կառավարությունը փաստացի կազմալուծված է, Նախագահը ձևական մարմին է դարձել, բանակի ղեկավարությունը գլխատված է իր հոգևարքն ապրող իշխանության կողմից։ Մենք գտնվում ենք լայնածավալ արտաքին ագրեսիայի վտանգի առաջ, որը կարող է հանգեցնել անկախ պետության լիակատար կազմալուծման, ինչպես դա եղավ սրանից 100 տարի առաջ։
 
Ի տարբերություն 100 տարի առաջվա սակայն, երբ մենք սպառել էինք մեր ուժերը, և դադարեցրեցինք դիմադրությունը, այսօր մենք հնարավորություն ունենք շրջելու պատմության ընթացքը, և փրկելու մեր պետությունը։
 
Սա պահանջում է համակարգված գործողություններ, որոնց այսօր պետք է ներգրավվեն մեր պետության ճակատագրով շահագրգիռ բոլոր անձիք և կազմակերպությունները՝
Ա) ՀՀ Սահմանադրության Հոդված 14-ը սահմանում է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այսօր Զինված ուժերը պետք է առաջնորդվեն միայն Սահմանադրությամբ, և սկսեն իրականացնել երկրի սահմանների պաշտպանության իրենց ուղիղ սահմանադրական առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում հրաժարվելով ենթարկվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակարից եկող ապօրինի հրահանգներին, որն իր հրաժարականից հետո այլևս իրավասու չի ուղղորդել Զինված ուժերին, առավել ևս կաշկանդել նրանց օրինական գործողությունները։
 
Բ) Իր անմիջական առաքելությունը իրականացնելու նպատակով, բանակը նաև պետք է պահեստազորի մասնակի զորահավաք սկսի առնվազն այն մարզերում, որոնց անվտանգությանն այսօր անմիջականորեն սպառնում է թշնամին՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Արարատ։ Պետք է զենքի տակ կանգնեցնել առավել մարտունակ բնակչությանը, և ապահովել բավարար մարտական ռեզերվ՝ սահմանների պաշտպանության, և տարբեր հատվածներում առաջացած թշնամուն դիմակայելու և հետ մղելու համար։
 
Գ) Մեր բանակի ակտիվությունը և նախաձեռնողական գործողությունները մեծ հավանականությամբ կստիպեն տարածաշրջանի այլ տերություններին արձագանքնել և միջամտել՝ կանխելու նոր լայնամասշտաբ պատերազմը։ Ի տարբերություն անցած տարվա պատերազմի, Ադրբեջանը տարածաշրջանում ներգրավված և ոչ մի տերությունից առայժմ որևէ ընդգծված աջակցություն չի ստացել, իսկ իրավիճակի սրումը կբերի նաև նրան, որ նրանք ստիպված կլինեն արդեն ուղիղ միջամտել և հակազդել Ադրբեջանին։
 
Դ) ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հրատապ կարգով որոշում կայացնի՝ արգելելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին Հայաստանի անունից որևէ միջազգային փաստաթուղթ ստորագրել։ ՀՀ Սահմանադրության 132 հոդվածին համաձայն, միայն ՀՀ Նախագահն է լիազորված ՀՀ անունից միջազգային պայմանագրեր ստորագրել, ուստի նա ևս պետք է հետևողական լինի իր սահմանադրական գործառույթները իրականացնելիս, և կտրականապես հրաժարվի ՀՀ սահմաններին վերաբերվող որևէ միջազգային փաստաթուղթ ստորագրել՝ մինչև նոր ընտրությունները, և դրանցով ընտրողների մեծամասնության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձևավորումը։
 
Ե) Մեզ, անհատ քաղաքացիներիս, պետք է ամեն գնով արագ ձևավորել նոր իշխանություն, որը չի կրում իր վրա անցած պատերազմում պարտության խարանը, ընդունակ է հստակ գործողություններով ամրապնդել պետության խարխլված կառույցը, վերականգնել զինված ուժերի կարողությունները, շտկել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերների հետ, և կոշտ հակազդել լկտիացած թշնամուն։ Միայն այդպիսի կենտրոնացված իշխանությամբ մենք կարող ենք այսօր փրկել պետությունը, իսկ հետո արդեն կարող ենք նորից մտածել ժողովրդավարական ազատությունների և զարգացման մասին։
 
Այսօր մենք կանգնած ենք մեր պատմության նոր Սարդարապատի առջև։ 103 տարի առաջ, Սարդարապատի օրերին, երբ երկրում փաստացի չկար կենտրոնացված իշխանություն, միավորվեցին զինվորական և շինական, հոգևորական և մտավորական, դաշնակ և անկուսակցական, և միասնական ջանքով փրկեցին երկիրը կործանումից։ Այսօր մեր առաջ նույն հրամայականն է՝ միասնական ջանքով պաշտպանել մեր երկիրը, և փրկել մեր անկախ պետականությունը։ Այսքանով, շնորհավորում եմ մեր բոլորիս Հանրապետության տոնը, Հանրապետությունը պաշտպանելու անզիջում վճռականությամբ»։
 
 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern China
Most Popular