Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 

Պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության ու դրա կորստին հանգեցրած սխալներից. Վահե Հակոբյան

Բլոգոսֆերա

Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ այսօր շնորհավորական խոսք է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված խոսքում ասված է.

«103 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28–ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։

Հարյուրամյակներ շարունակ պետության ու պետականության բացակայությունից հետո, 1918 թվականին վերջապես իրականացավ մեր հավաքական երազանքը, որը նշանավորվեց առաջին Հանրապետության հիմնադրմամբ։ Առաջին Հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ էապես նպաստելով զոհի բարդույթի հաղթահարմանն ու Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդին։

Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ մեր անհատական ու հավաքական կամքի, վճռականության, պայքարի ու անկոտրում ազգային ոգու արտահայտությունը, որովհետև հայ ժողովուրդը կարողացավ վերջապես պետություն ստեղծել Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ–Ապարանում կերտած փառահեղ հաղթանակների շնորհիվ։ Այդ ճակատամարտերը պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցան մեր ժողովրդի կյանքում՝ հիմք ստեղծելով մեր դարավոր երազանքների իրականացման՝ պետության ու պետականության կերտման համար։

Ցավոք, Հայաստանի առաջին Հանրապետությունն ունեցավ կարճատև կյանք՝ պայմանավորված ներքին, բայց առավելապես արտաքին քաղաքական անբարենպաստ զարգացումներով։ Այդուհանդերձ, Առաջին Հանրապետությունն անգամ գոյության կարճ ժամանակահատվածում ստեղծեց այն պատմական ու քաղաքական նախադրյալները, որոնք տասնամյակներ անց պետք է դառնային Հայաստանի անկախ պետականության հիմնադրման ու կերտման անկյունաքարերը։  Հայաստանի երրորդ Հանրապետության փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն Առաջին Հանրապետության օրգանական շարունակությունն է՝ ամուր, ուժեղ ու զարգացող պետություն ունենալու մեր համազագային տեսլականը, գաղափարներ, որոնք հատկապես այսօր՝ մեր պետությանը պատուհասած աղետի պայմաններում արդիական են առավել, քան երբևէ։ 

Առաջին Հանրապետության հիմնադրման խորհուրդն ու կարևորությունը բազմապատիկ մեծ է հատկապես այսօր, երբ մենք կանգնած ենք անկախ պետության ու պետականության կորստի իրական սպառնալիքի առջև: Այս մարտահրավերը մենք կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել նաև Առաջին Հանրապետության դասերից հետևություններ ու պատմաքաղական եզրահանգումներ անելով:

Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ և դրա լավագույն արտահայտությունը պետք է դառնա այնպիսի պետության կայացումը, որի մասին ավելի քան հարյուր տարի առաջ երազում էին մեր նշանավոր նախնիները՝ Առաջին Հանրապետության հիմնադիրները, որոնց արժևորելու հավատամքով պետք է ապրենք մենք և մեր սերունդները։ Միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության ու դրա կորստին հանգեցրած սխալներից՝ այսօր և ապագայում դրանք չկրկնելու հրամայականով։

Հավերժ հիշատակ ու խոնարհում բոլոր այն նվիրյալներին, ովքեր կերտեցին Մայիսի 28–ի հաղթանակը՝ հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջերից մեկը։

Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության հիմնադրման 103–րդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթում եմ կամք, վճռականություն ու իմաստնություն՝ չշեղվելու Առաջին Հանրապետության ակունքներում դրված սկզբունքներից ու արժեքներից՝ դրանց հիմքի վրա մեր երկրի վերածնունդն ապահովելու, հզորացնելու և վաղվա ուժեղ Հայաստանը կառուցելու համար։

Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է
Ամենադիտված