Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի ներքո
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի սկզբին մեկնարկող Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։
Այն մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։ Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Մեկնարկային փուլում հանդես կգան նաև շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։