«Շամշադինցի Աշոտը մինչև զոհվելը մի քանի անգամ վիրավորվել էր, բայց արգելել էր հոսպիտալացնել. էս տղերքից ամաչեք...մի խոսեք»
BlogosphereԴավիթ Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
«Պատերազմը նաև նրան տարավ: Շամշադինցի Աշոտին: Պատերազմը նրա կյանքն էլ երկու կես արեց:
Երեք հրաշք երեխաների հայրը զորահավաքով հենց երկրորդ օրը մեկնեց: Ջրականի մարտերին մասնակցեց: Երբ տեղում վարորդ էր պետք, ուազի ղեկին նստեց ու ուղիղ մեկ ամիս մթության մեջ զենք հասցրեց, վիրավոր փրկեց, կյանք տվեց, կյանքով տվեց:
Կարմիր Շուկայում է զոհվել, վիրավորների տեղափոխելիս:
Երեք կարևոր փաստ Աշոտի մասին:
Արցախ մեկնելիս, տեղափոխող ավտոբուսը խափանվել էր: Ինքն էր նորոգել, որ չուշանան:
Մինչև զոհվելը մի քանի անգամ վիրավորվել էր, բայց արգելել էր հոսպիտալացնել: Շարունակել էր:
Չարաբաստիկ օրը կարող էր իր համար ճակատագրական չլիներ, իր հերթը չէր, բայց ինքնաառաջադրվել էր, պնդել էր, որ նորից ինքը բարձրանա վիրավորներին իջեցնելու: ԵՎ անմահացել էր:
Աշոտը կանխազգացել էր պատերազմը, դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ: Այգու ծառը ծաղկել էր: Սեպտեմբերին: Պապական նշան էր:
Պատիվ ունեմ, Աշոտ ջան:
...
Էս տղերքից ամաչեք, նրանց շիրիմից սթափվեք, զուսպ խոսեք, մտածված խոսեք կամ... մի խոսեք, գրողը տանի»: