Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր 

Հուլիսի 1-ից վարորդների խախտումները բջջայինով կարձանագրեն նաև քաղաքացիները

Հասարակություն

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից, որում ասվում է․

Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։

 Android հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Java/Js.

2) MVVM.

3) DataBinding.

4) Dagger 2.

5) RxJava/ RxAndroid.

6) Android Jetpack:

iOS հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Swift/Js.

2) Apple MVC.

3) Socket.

4) GCD Multithreading.

5) Networking rest:

Ցանկալի է, որ վեբ հավելվածների դիմային մասը (Frontend) հնարավորինս համապատասխանեցված լինի Համացանցի կոնսորցիումի (W3C) հետևյալ ստանդարտներին՝ ներկայումս շրջանառվող փաստաթղթերի համապատասխան՝

1) վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց (WCAG 2.0, https://www.w3.org/TR/WCAG20/)` նպատակ ունենալով ստեղծվող գործիքները հնարավորինս մատչելի դարձնել հանրության լայն խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

2) մոբայլ վեբ հավելվածների ճանապարհային քարտեզ (https://www.w3.org/2019/11/web-roadmaps/mobile/).

3) մոբայլ վեբ հավելվածների լավագույն փորձեր (https://www.w3.org/TR/mwabp/).

4) մոբայլ մատչելիություն՝ ինչպիսիք են WCAG 2.0-ն և W3C/WAI ուղեցույցները, որոնք կիրառվում են հեռախոսների դեպքում (https://www.w3.org/TR/mobile-accessibility-mapping/

«Տեսանկարահանում», «Լուսանկարահանում», «Անընդհատ նկարահանման ռեժիմ» բաժիններում արձանագրված խախտումներով հավելվածի կողմից ավտոմատ կերպով իրականացվող գործողություններ՝

1) սկիզբ/ավարտ ամսաթիվը, ժամը, րոպեն և վայրկյանը պետք է վերցվեն համակարգի սերվերից՝ բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի ժամի/ամսաթվի փոփոխության միջոցով սխալ տվյալների ներկայացումը.

2) օրվա, ամսվա և տարեթվի, ժամանակի (ժամի, րոպեի, վայրկյանի), իսկ տեսանյութերի դեպքում նաև տեսանյութի սկզբի և ավարտի տևողության ցուցիչի (էլեկտրոնային ժամացույցի սկզբունքով) արտացոլումը տեսանյութի կամ լուսանկարի վրա.

3) GPS կոորդինատների ֆիքսումը պետք է կատարվի ավտոմատ` բացառելով ոչ իրական (fake) կոորդինատների օգտագործումը՝ արտացոլելով տեսանյութի կամ լուսանկարի վրա.

4) խախտում գրանցելու և ուղարկելու հրահանգների դեպքում համակարգը պետք է գեներացնի հատուկ նույնականացուցիչներ, որոնք ավտոմատ ներառվելու են ուղարկվող տվյալների մեջ՝ հավաստելով բջջային հավելվածից խախտումն արձանագրված լինելու փաստը.

5) գրանցման և հավելվածից օգտվելու յուրաքանչյուր հաջորդող գործողության, այդ թվում՝ սխալի կամ դրա ճիշտ կատարման մասին անձն ստանում է հաղորդագրություն/ծանուցում.

6) համակարգը, խախտումների արձանագրման ստացիոնար տեսախցիկների մերձակայքում (մինչև 100 մ), օգտագործելով աշխարհագրական դիրքի ճանաչում (geofances), կարող է թույլ չտալ իրականացնել տեսանկարահանում.

7) համակարգի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունն իրականացվում է SSL սերտիֆիկատի միջոցով։

Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում՝ eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։

Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը:

Օգտատերը նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվում է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։

Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։

Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։

Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարին ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում:

Հավելվածի գլխավոր էջը կազմող բաժիններն են՝

1) տեսանկարահանում.

2) լուսանկարահանում.

3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.

4) պատմություն.

5) հաշիվ.

6) ծանուցումներ.

7) կանոններ.

8) հետադարձ կապ։

«Տեսանկարահանում» բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Տեսանյութի տիպը կոդավորվում է mp4 ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։ Օգտատերը մինչև ստեղծված խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Լուսանկարահանում» բաժինը ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Նկարի տիպը պետք է կոդավորվի jpg կամ jpeg ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինը» ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:

Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգը սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Հավելվածը, մինչև օգտատիրոջ կողմից որոշում կայացնելը, պետք է թույլ տա կրկին դիտել առանձնացված և ուղարկվող տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը
Ամենադիտված