Հայտնի է՝ որքան է «ՊՍԺ»-ն պատրաստ վճարել «Ինտերին» Հաքիմիի համար
ՍպորտՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը պատրաստ է 50-60 միլիոն եվրո վճարել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Աշրաֆ Հաքիմիի համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ինչպես նշում է թերթը, 22-ամյա մարոկացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ ակումբների միջեւ բանակցությունները վերջերս ակտիվացել են: Հաքիմին Ինտերին է միացել անցյալ ամառ՝ Մադրիդի «Ռեալից»՝ պայմանագիր ստորագրելով մինչեւ 2025 թվականի հունիս: 2020/21 մրցաշրջանում կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել յոթ գոլ, օգնել թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն: