«ԼՀԿ»-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
ՔաղաքականԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Սիմոնյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը, որտեղ, սակայն, նշված չէ Տարոն Սիմոնյանի անունը։
Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում չի պատրաստվում պետական պաշտոնատար անձ լինել և դա է պատճառը, որ չի առաջադրել իր թեկնածությունը։