We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says 

Արձանի ապամոնտաժումից Բայդենի հայտարարություն. «Հենակետ» վերլուծական կենտրոն

Blogosphere
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն համառոտ տեղեկություններ է հրապարակել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերի արցախյան տիրույթում քննարկման առարկա էր դարձել բանալու տեսք ունեցող արձանի թեման, որը տեղադրվել էր Ստեփանակերտում՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում։ Քաղաքացիների ու մասնագետների կարծիքով՝ արձանը ավելի շատ թուրքական և ջհուդական երագներ է իր մեջ պարունակում և հայկական մշակութային պատմության հետ որևիցե կապ չունի՝ ավելին, շատերը այն համարում էին հակահայկական: Նրանց մեծ մասը պահանջում էին, որպեսզի արձանը օր առաջ ապամոնտաժվի և հանվի։

Թեմային անդրադարձել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և նշել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Մայիսի 24-ի երեկոյան, արցախցի մի երիտասարդ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է արձանը։

Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱՀ ԱԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի խոսնակ՝ Անուշ Դոլուխանյանը նշանակվել է փոխարտգործնախարար։

Թեման քննադատության է արժանացել այն կոնտեքստում, որ նշանակումը նախագահ Արայիկ Հարությունյանը կատարում է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քանի որ Դոլուխանյանը չունի դիվանագիտական կրթություն և դժվար է պատկրեացնել ինչպե՞ս է այդ պաշտոնում աշխատելու։ Լրագրողների հետ զրույցում Դոլուխանյանը հաստատել է այդ պաշտոնում իր նշանակման մասին տեղեկատվությունը ։

Շաբաթվա վերջում Արցախի հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականը նկարահանել էր մի ռեպորտաժ, որտեղ պատերազմի մասնակից և ներկայիս մի շարք պաշտոնյաներ պատմում են, թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել Հադրութից հասնել Շուշի։ 44-օրյա պատերազմից հետո հանրության շրջանում տարածված այն տեղեկությունները, որ թշնամին Հադրութից Շուշի էր հասել անտառային ճանապարհով, նկարահանված ռեպորտաժի զրուցակիցները փորձում են հերքել։

Մասնավորապես Արցախի հերոս Արարատ Մելքումյանը հայտարարում է, որ հակառակորդը դեպի Շուշի հասել է ոչ թե նախորոք մշակված պլանի համաձայն, այլ այն հատվածներում, որտեղ հաջողվել է ճեղքել պաշտպանությունը։ Ըստ նրա, հակառակորդը կողմնորոշվել է ըստ ստեղծված իրավիճակի, այլ ոչ թե առաջնոդվել է նախապես մշակված պլանով։

Թեմային վերաբերյալ մի շարք օգտատերեր, մասնագետներ հարցեր են բարձրացրել, թե որտեղի՞ց գիտեն, որ թշնամին ի՞նչ պլանով է առաջնոդվել,և հիմնականում Արցախի իշխանություններին մեղադրում էին այսպես ասած՝ իրենց մեղքի բաժնից խուսափելու հերթական քարոզչական փորձի մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին գնացել Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից։

ՌԴ ՊՆ տարածած մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

ԱՀ նախագահը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ ՊԲ N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետծառայության փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս և սույն թվականի հունիսի 1-ից վայր է դնում պետնախարարի իր լիրազորությունները։ Մարտիրոսյանը ընդգծել է, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իր գործունեության ոլորտից:

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատ հերոսամարտի տարեդարձի առիթով:

Մայիսի 23-28-ը ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։ Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ, իրակականությանը չեն համապատասխանում, այս մասին տեղեկացրել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը: Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին հետպատերազմյան աջակցության փաթեթ է առաջարկում, որը կազմում է 24 մլն դոլար: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, շատ քիչ է այն հիմնական կարիքների համար, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ԼՂ խնդրով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Gold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha Power
Most Popular