«Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան 

Ադրբեջանական ներխուժումների դեմ հնարավոր ռազմական պատասխանները․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ՀՀ և Արցախի դե-յուրե սահմանները վիճելի են։ Բայց Հայաստանի Հանրապետության ներկայիս դե-ֆակտո սահմանների պաշտպանության ձևերի մասին այս օրերին շատ է խոսվում։ Հաճախ են հնչում սահմանով մեկ խրամատներ փորելու ու դիրքեր կահավորելու առաջարկություններ։
Այսօր, օրինակ, երկու նման հայտարարություն է եղել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, «մենք պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար» (https://news.am/arm/news/646150.html
Իսկ Հրանտ Բագրատյանի համաձայն, «Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)» (https://news.am/arm/news/646128.html
Ես ինքս էլ մեկ ուրիշ առիթով դեռևս մայիսի 7-ին գրել եմ, որ «մեզ պետք է ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ աշխույժ հարաբերությունների մեջ մտնել, այլ Հայաստանի (ներառյալ Արցախի) սահմանների ամբողջ երկայնքով ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ ԿԱՌՈՒՑԵԼ» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=994645071073404&id=100015837611475
Այս հարցում պարզաբանումները չափազանց կարևոր են, քանի որ դրանցից է կախված լինելու մեր հետագա ռազմական քաղաքականությունն ու ռազմավարությունը։
Իմ նշած «չինական պարսպի» իմաստը ոչ այնքան ռազմական էր, որքան տնտեսական, քաղաքական, մշակութային ու գաղափարական։ Զուտ ռազմական տեսակետից հայկական զինուժի պահած ներկա սահմանը չպետք է նույնացնել ճակատային գծի հետ, որի խնդիրը թշնամու կողմից որևէ ճեղքում կանխելն է։ Ադրբեջանական զինուժի հետ մեր ունեցած 600-700-կիլոմետրանոց հիմնականում լեռնային սահմանը ճակատային գծի վերածել պարզապես անհնար է։ Որքան էլ այն կահավորենք ու հսկենք, թշնամին միշտ էլ հնարավորություն է ունենալու շրջանցել մեր սահմանապահների դիրքերը, ներթափանցել մեր տարածքի խորքերը ու կարևոր կետեր գրավել։ Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծենք սահմանների անվտանգության ու անձեռնմխելիության խնդիրը։ Խոսքս հենց ռազմական լուծումների մասին է։ Դիվանագիտական լուծումներն այստեղ չեմ քննարկում, որովհետև երկարաժամկետ կտրվածքով թուրքը չի հարգելու մեզ հետ կնքված որևէ միջպետական համաձայնություն կամ պայմանագիր։ Փաշինյանի երազած միջազգային դիտորդներն էլ իրենց առաքելությունը վերածելու են կլոունադայի՝ ադրբեջանցիների յուրաքանչյուր խախտումից հետո երկու կողմերին ուղղելով զսպվածության անիմաստ և անատամ կոչեր։
Եվ այսպես, ի՞նչ պետք է հակադրենք ադրբեջանական զորքին, երբ մեկ շաբաթ կամ մեկ ամիս կամ մեկ տարի անց նա հերթական անգամ խախտի սահմանն ու մեր տարածքի խորքում դիրքեր գրավի։
Նախ, ամենակարևորը գիտակցելն է, որ յուրաքանչյուր նման ներթափանցում ամենախիստ ու դաժան միջոցներով պետք է անմիջապես կասեցվի, այլ ոչ թե փաշինյանական պացիֆիստական «դոկտրինայով» հայտարարվի, թե ճիշտ քաղաքականությունը պատերազմից ամեն գնով խուսափելն է՝ թշնամու առաջխաղացման հետ գործնականում հաշտվելով և բավարարվելով միջազգային վնգստոց բարձրացնելով։
Այնինչ յուրաքանչյուր նման ներխուժում իրականում պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի» ՝ ուզենք թե չուզենք։ Եթե հակամարտության մի կողմը մշտապես խուսափի պատերազմից, իսկ մյուս կողմը, պատերազմից չվախենալով, անընդհատ առաջխաղացումներ անի՝ ապա չդիմադրող կողմը վաղ թե ուշ անպայմանորեն ջախջախիչ պարտություն է կրելու։
Ադրբեջանական ներխուժումների դեմ մեր հնարավոր արդյունավետ ռազմական պատասխաններն ընդամենը մի քանիսն են.
1. թշնամու ներթափանցած խմբի շրջապատումն ու գերեվարումը,
2. ներթափանցած խմբի ոչնչացումն ականանետային, հրթիռա-հրետանային կամ օդային միջոցներով,
3. սահմանի այդ նույն կամ մեկ ուրիշ հատվածում հայկական զինուժի ներթափանցումն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքի խորքերը և ռազմավարական ավելի կարևոր նշանակություն ունեցող դիրքերի գրավումը՝ որպես փոխհատուցում կամ փոխանակման առարկա։
Մեր կողմից նմանատիպ պատասխան գործողությունները, բնականաբար, կտրուկ սրելու են իրավիճակը։ ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՆ ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵԼՈՒ ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ։ Խնդիրն էլ հենց դա է, որ, Արցախն ու ազատագրված տարածքը հանձնելով՝ փաշինյանական խունտան կտրուկ իջեցրել է Հայաստանի անվտանգության մակարդակը և լայն հնարավորություններ բացել թշնամու առջև նոր պատերազմ սկսելու համար։ Նոր զիջումները միայն է՛լ ավելի են մոտեցնելու մեծ պատերազմի հավանականությունը։ Իսկ մեր կողմից կոշտ և արդյունավետ դիմադրությունը գուցեև ի վիճակի լինի զսպել թշնամու ախորժակը։
Ուստի լուծումը ոչ թե 700 կմ խրամատ փորելն է, այլ գործուն, շարժուն և մոտիվացված բանակ ունենալը։ Եթե Ադրբեջանը խորանում է, դու էլ պետք է խորանաս։ Ադրբեջանը գերի է վերցնում, պատասխանը նրանից գերի վերցնելն է։ Ադրբեջանը ռմբակոծում է քո գյուղերն ու քաղաքները, պետք է նրա քաղաքներն ու գյուղերը ռմբակոծես։ Եվ այսպես շարունակ։ Սրանք հին ճշմարտություններ են, որոնք Փաշինյանն ու նրա «գեներալները» փորձում են մեզ մոռացնել տալ՝ հրամցնելով «խաղաղասիրական» անմեղսունակ բարբաջանքներ։
Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությանը, թե մենք պետք է «սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար», ապա սա հանրությունից դառը ճշմարտությունը քողարկող ձևակերպում է։ Մեր յուրաքանչյուր ռազմական պատասխանն Ադրբեջանն անկախ մեր կամքից կարող է օգտագործել որպես «կազուս բելլի»։ Բայց մեր կողմից դիմադրության բացակայությունն նա է՛լ ավելի հաջող է օգտագործելու՝ քայլ առ քայլ ամրանալով ավելի նպաստավոր դիրքերում, որպեսզի մի գեղեցիկ օր էլ, այս կամ այն կեղծ պատճառաբանությամբ, հանկարծակի ձեռնարկելիք ընդհանուր գրոհով վերցնի արդեն շատ ավելի մեծ հողակտորներ։
Հետևաբար, դիմադրությունից և ինքնապաշտպանությունից խուսափելը մեզ համար անխուսափելիորեն նշանակելու է պարտություն, մահ և հայրենազրկում։ Ուստի պետք է ազգովին պատրաստվենք Ադրբեջանի հերթական նոր մեծ հարձակմանը՝ այս անգամ իսկապես հաղթելու անսասան վճռականությամբ։»
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո
Ամենադիտված