«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Ադրբեջանական ներխուժումների դեմ հնարավոր ռազմական պատասխանները․ Արմեն Այվազյան

Блогосфера
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ՀՀ և Արցախի դե-յուրե սահմանները վիճելի են։ Բայց Հայաստանի Հանրապետության ներկայիս դե-ֆակտո սահմանների պաշտպանության ձևերի մասին այս օրերին շատ է խոսվում։ Հաճախ են հնչում սահմանով մեկ խրամատներ փորելու ու դիրքեր կահավորելու առաջարկություններ։
Այսօր, օրինակ, երկու նման հայտարարություն է եղել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, «մենք պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար» (https://news.am/arm/news/646150.html
Իսկ Հրանտ Բագրատյանի համաձայն, «Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)» (https://news.am/arm/news/646128.html
Ես ինքս էլ մեկ ուրիշ առիթով դեռևս մայիսի 7-ին գրել եմ, որ «մեզ պետք է ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ աշխույժ հարաբերությունների մեջ մտնել, այլ Հայաստանի (ներառյալ Արցախի) սահմանների ամբողջ երկայնքով ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ ԿԱՌՈՒՑԵԼ» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=994645071073404&id=100015837611475
Այս հարցում պարզաբանումները չափազանց կարևոր են, քանի որ դրանցից է կախված լինելու մեր հետագա ռազմական քաղաքականությունն ու ռազմավարությունը։
Իմ նշած «չինական պարսպի» իմաստը ոչ այնքան ռազմական էր, որքան տնտեսական, քաղաքական, մշակութային ու գաղափարական։ Զուտ ռազմական տեսակետից հայկական զինուժի պահած ներկա սահմանը չպետք է նույնացնել ճակատային գծի հետ, որի խնդիրը թշնամու կողմից որևէ ճեղքում կանխելն է։ Ադրբեջանական զինուժի հետ մեր ունեցած 600-700-կիլոմետրանոց հիմնականում լեռնային սահմանը ճակատային գծի վերածել պարզապես անհնար է։ Որքան էլ այն կահավորենք ու հսկենք, թշնամին միշտ էլ հնարավորություն է ունենալու շրջանցել մեր սահմանապահների դիրքերը, ներթափանցել մեր տարածքի խորքերը ու կարևոր կետեր գրավել։ Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծենք սահմանների անվտանգության ու անձեռնմխելիության խնդիրը։ Խոսքս հենց ռազմական լուծումների մասին է։ Դիվանագիտական լուծումներն այստեղ չեմ քննարկում, որովհետև երկարաժամկետ կտրվածքով թուրքը չի հարգելու մեզ հետ կնքված որևէ միջպետական համաձայնություն կամ պայմանագիր։ Փաշինյանի երազած միջազգային դիտորդներն էլ իրենց առաքելությունը վերածելու են կլոունադայի՝ ադրբեջանցիների յուրաքանչյուր խախտումից հետո երկու կողմերին ուղղելով զսպվածության անիմաստ և անատամ կոչեր։
Եվ այսպես, ի՞նչ պետք է հակադրենք ադրբեջանական զորքին, երբ մեկ շաբաթ կամ մեկ ամիս կամ մեկ տարի անց նա հերթական անգամ խախտի սահմանն ու մեր տարածքի խորքում դիրքեր գրավի։
Նախ, ամենակարևորը գիտակցելն է, որ յուրաքանչյուր նման ներթափանցում ամենախիստ ու դաժան միջոցներով պետք է անմիջապես կասեցվի, այլ ոչ թե փաշինյանական պացիֆիստական «դոկտրինայով» հայտարարվի, թե ճիշտ քաղաքականությունը պատերազմից ամեն գնով խուսափելն է՝ թշնամու առաջխաղացման հետ գործնականում հաշտվելով և բավարարվելով միջազգային վնգստոց բարձրացնելով։
Այնինչ յուրաքանչյուր նման ներխուժում իրականում պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի» ՝ ուզենք թե չուզենք։ Եթե հակամարտության մի կողմը մշտապես խուսափի պատերազմից, իսկ մյուս կողմը, պատերազմից չվախենալով, անընդհատ առաջխաղացումներ անի՝ ապա չդիմադրող կողմը վաղ թե ուշ անպայմանորեն ջախջախիչ պարտություն է կրելու։
Ադրբեջանական ներխուժումների դեմ մեր հնարավոր արդյունավետ ռազմական պատասխաններն ընդամենը մի քանիսն են.
1. թշնամու ներթափանցած խմբի շրջապատումն ու գերեվարումը,
2. ներթափանցած խմբի ոչնչացումն ականանետային, հրթիռա-հրետանային կամ օդային միջոցներով,
3. սահմանի այդ նույն կամ մեկ ուրիշ հատվածում հայկական զինուժի ներթափանցումն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքի խորքերը և ռազմավարական ավելի կարևոր նշանակություն ունեցող դիրքերի գրավումը՝ որպես փոխհատուցում կամ փոխանակման առարկա։
Մեր կողմից նմանատիպ պատասխան գործողությունները, բնականաբար, կտրուկ սրելու են իրավիճակը։ ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՆ ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵԼՈՒ ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ։ Խնդիրն էլ հենց դա է, որ, Արցախն ու ազատագրված տարածքը հանձնելով՝ փաշինյանական խունտան կտրուկ իջեցրել է Հայաստանի անվտանգության մակարդակը և լայն հնարավորություններ բացել թշնամու առջև նոր պատերազմ սկսելու համար։ Նոր զիջումները միայն է՛լ ավելի են մոտեցնելու մեծ պատերազմի հավանականությունը։ Իսկ մեր կողմից կոշտ և արդյունավետ դիմադրությունը գուցեև ի վիճակի լինի զսպել թշնամու ախորժակը։
Ուստի լուծումը ոչ թե 700 կմ խրամատ փորելն է, այլ գործուն, շարժուն և մոտիվացված բանակ ունենալը։ Եթե Ադրբեջանը խորանում է, դու էլ պետք է խորանաս։ Ադրբեջանը գերի է վերցնում, պատասխանը նրանից գերի վերցնելն է։ Ադրբեջանը ռմբակոծում է քո գյուղերն ու քաղաքները, պետք է նրա քաղաքներն ու գյուղերը ռմբակոծես։ Եվ այսպես շարունակ։ Սրանք հին ճշմարտություններ են, որոնք Փաշինյանն ու նրա «գեներալները» փորձում են մեզ մոռացնել տալ՝ հրամցնելով «խաղաղասիրական» անմեղսունակ բարբաջանքներ։
Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությանը, թե մենք պետք է «սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար», ապա սա հանրությունից դառը ճշմարտությունը քողարկող ձևակերպում է։ Մեր յուրաքանչյուր ռազմական պատասխանն Ադրբեջանն անկախ մեր կամքից կարող է օգտագործել որպես «կազուս բելլի»։ Բայց մեր կողմից դիմադրության բացակայությունն նա է՛լ ավելի հաջող է օգտագործելու՝ քայլ առ քայլ ամրանալով ավելի նպաստավոր դիրքերում, որպեսզի մի գեղեցիկ օր էլ, այս կամ այն կեղծ պատճառաբանությամբ, հանկարծակի ձեռնարկելիք ընդհանուր գրոհով վերցնի արդեն շատ ավելի մեծ հողակտորներ։
Հետևաբար, դիմադրությունից և ինքնապաշտպանությունից խուսափելը մեզ համար անխուսափելիորեն նշանակելու է պարտություն, մահ և հայրենազրկում։ Ուստի պետք է ազգովին պատրաստվենք Ադրբեջանի հերթական նոր մեծ հարձակմանը՝ այս անգամ իսկապես հաղթելու անսասան վճռականությամբ։»
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное