Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ 

Բուխարեստում Անդրանիկի կիսանդրու առջև վերարժեվորել են Առաջին Հանրապետության անկախությունը

Հասարակություն

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով Մայիսի 30-ին, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, հավարտ որի հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կատարվել է Հանրապետական մաղթանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը և հավատացյալ ժողովուրդը:

«Սրբազան Հայրն իր պատգամն ու կոչը հղեց ներկաներին՝ ասելով. ,,Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայությունը տոնում է այն պանծալի օրերի հիշատակը, երբ ծանրագույն պայմաններում հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ վերականգնելու անկախությունը և հռչակելու Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1918թ. մայիսյան հերոսամարտի օրերին, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ զինվորն իր բազկով ու արյամբ կերտեց անկախ պետականություն և ստիպեց թշնամուն հաշվի նստել ապրելու իր իրավունքի հետ: Մայիսը մեկ անգամ ևս վկա եղավ մահվան դեմ հանդիման կանգնած հայոց սխրանքին ու հայոց անկոտրուն կամքին:

Այսօր էլ, 103 տարի անց, մայիսյան այս օրերին, հայ ժողովրդի համար կրկին լինել-չլինելու խնդիր է դրված: Դրությունն օրհասական է, ներքին ու արտաքին թշնամիները ասպատակում են մեր հայրենյաց սահմանները, վտանգված է հայոց պետականությունը, վտանգված են մեր սրբություններն ու արժեքները, հասունացել է պահը, որպեսզի ազգովի դարձյալ կրկնենք Սարդարապատի հերոսական դրվագը, պաշտպանենք մեր արժանապատվությունն ու նորից թշնամուն ետ շպրտենք մեր Հայրենիքից:

103 տարի անց, մայիսը ևս մեկ անգամ հայ ժողովրդի համար դառնում է մահվան ու կյանքի սահմանագիծ: Պատմության ընթացքում մենք հաճախ ենք զրկվել ազգային պետականությունից, հաճախ ոտնատակ է արվել մեր երկիրը, բայց աննկուն ու անխորտակ է մնացել մեր հույսը և հավատը, որով շարունակ արարել ենք, մաքառել, հավատացել Աստծուն և ապրել Աստծո հետ: Ապրել ենք որպես Հայոց Եկեղեցի և Հայոց Պետություն` մեկ ու միաբան Տիրոջով, բազմիցս խաչված, բայց միշտ հարուցյալ Տիրոջով: Ու թեև այսօր ազգովի հեռացել ենք Աստծուց, դարձել անտարբեր ու չարակամ, անհանդուրժող ու հայհոյող, սակայն, այնուամենայնիվ, Աստված դեռևս մեզ չի լքել, դեռևս հնարավորություն ունենք ազգովի ապաշխարությամբ ու համազգային աղոթքով վերստին արժանանալու առաջին քրիստոնյա ազգի մեր բարձրագույն կոչումին և այն սրբազան առաքելությանը, որին կոչված է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից:

1918թ. մայիսյան հերոսամարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվում է ոչնչացումից: Հայերի հերոսական ոգին, համաժողովրդական սխրանքը, հաղթանակը թուրքական բանակի դեմ ապացուցում են, որ հայ ժողովուրդը հաստատակամ է ապրելու և իր դարավոր արժեքները պահպանելու: Ազգային սիրո, համախմբման և հերոսական պայքարի այս հանգրվանից սկիզբ է առնում հայոց առաջին անկախ հանրապետությունը: Այսօր մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Եվ այսօր, երբ դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերը խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք:

1918թ. մայիսի 28-ը մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր շարունակ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր նախ և առաջ մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ոչ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ոչ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան, որպես պետություն: Սա էր այն նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը, որի շնորհիվ կերտվեց առաջին հանրապետությունը:

Այսօր դարձյալ մենք պետք է համախմբվենք ազգային գաղափարախոսության, պետության շահի, Հայրենիքի պաշտպանության արժեքների շուրջ, գործենք հինավուրց ժողովրդին հատուկ իմաստությամբ և խորագիտությամբ և լծվենք արյամբ ստեղծված անկախ պետականությունը կործանումից փրկելու առաքելությանը: Մայիսը հերոսական ամիս է և պետք է մնա այդպիսին: Ուխտենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, փառք տալով հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Աղոթենք առ Աստված, որ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան այսօր և հավիտյան,,:

Այնուհետև ծաղկեպսակներ դրվեցին Տաճարի բակում կանգնեցված ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առջև և ներկաներն իրենց խոնարհումը բերեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիներին:

Առաջնորդարանի հովանու ներքո գործող ,,Լույս,, մանկական ակումբի սաները կատարեցին ՀՀ ազգային օրհներգը, ,,Բարձրիկ Հայաստան,, երգը, իսկ Դավիթ Քարամյանն արտասանեց Գևորգ Էմինի ,,Սասունցիների պարը,, և Պարույր Սևակի ,,Հայաստան,, բանաստեղծությունները:

Այս առիթով Ռումինիայի հայոց միության կողմից Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության պատմությունն ու հերոսական դրվագները պատկերող պաստառներ, նաև վերահրատարակվել էր Սերժ Աֆանասյանի ,,Սարդարապատի հաղթանակը,, գրքի ռումիներեն թարգմանությունը (գիրքը գրվել է ֆրանսերենով և ռումիներեն է թարգմանվել Կոնստանցայի հայ համայնքի անդամ տիկին Թագուհի Սարգսյանի կողմից), որն էլ բաժանվեց բոլոր ներկաներին:

Հայրենիքի համար մարտնչած և նահատակված բոլոր քաջորդիների հիշատակն օրհնությամբ թող լինի: Ամեն»,ժ- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն Նիկողոսյան
Ամենադիտված