Թիերի Անրին կրկին Բելգիայի ազգային ընտրանու մարզչական շտաբում է
ՍպորտՖրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կրկին Բելգիայի ազգային ընտրանու մարզչական շտաբում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Անրին ընդգրկվել է Բելգիայի ընտրանու մարզչական շտաբում, որով թիմը կմասնակցի Եվրոպայի գալիք առաջնությանը: Նա 2016-18 թվականներին աշխատել է Բելգիայի հավաքականում, որի ընթացքում ընտրանին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Բելգիայի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում և կմրցի Ռուսաստանի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ:
Անրին հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային հավաքականներում, ինչպես նաև «Մոնակո», «Յուվենտուս», «Արսենալ», «Բարսելոնա», «Նյու Յորք Ռեդ Բուլս» ակումբներում: