Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Emergency CaseԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին, ժամը 01:18-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ «Մուշ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանյան փողոցի թիվ 258 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։26-ին, մարվել՝ 01։42-ին։ Այրվել է «GAZ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1952 թ.):