Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը Ո՞ւմ «սրտով» է նոր նախարարի նշանակումը Մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ. Տիգրան Ալվինանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի և Կութ գյուղի հատվածում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ Այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ին, ընդունելի՞ է ՔՊ-ի համար Արցախի Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է 

Հայաստանի սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել մարդու իրավունքների պաշտպանությունը. Արման Թաթոյան

Բլոգոսֆերա

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում: 

«Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):

Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:

Զուգահեռաբար, ադրբեջանական տեղական իշխանություններն ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:

Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:

Առհասարակ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, նշված գավառների գյուղերի միջև վեճերի ծագման նախապատմությունը վկայում է, որ հաճախ վեճերն առաջանում էին ադրբեջանցի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները:

Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով:

Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Որ ուղղությամբ էլ նայենք, բոլորս ամենուր փնտրում ենք հանգստություն եւ խաղաղություն». Զարուհի Բաբայանն՝ ամուսնու հետ Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՄահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում․ Նժդեհ Հովսեփյան «Ուղղակի մի օր սովորեցի բռնել պահը...». Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով ցուցադրել է կատարյալ մարմինըՀպարտ եմ մեր թիմային աշխատանքով. Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Ավինյանին«Սեր եք». Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակելՓաշինյանը Ռուստամ Բադասյանին հետ է կանչել արձակուրդից Մայորն ու փոխգնդապետը նռնակներով պայթեցրել են իրենց՝ սպանելով տասնյակ ահաբեկիչների Ո՞ւմ «սրտով» է նոր նախարարի նշանակումըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներՏրանսգենդեր ծանրամարտիկը նշել է Օլիմպիական խաղերում իր անհաջող ելույթի պատճառըՄեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ. Տիգրան Ալվինանը թողնում է փոխվարչապետի պաշտոնըՀակառակորդը խախտել է հրադադարը Երասխի և Կութ գյուղի հատվածում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ Այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ին, ընդունելի՞ է ՔՊ-ի համարԱրցախի Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն ՍիմոնյանինԴիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում․ ոստիկանություն Մխիթար Զաքարյանի գործում առկա է վերահսկողություն, և որևէ մեկը չի տեսնում տեղի ունեցող անօրինականությունները․ պաշտպան Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԵս այսօր առավել, քան երբևէ վստահ եմ, որ քայլելու եմ. Թամարա ԳևորգյանՓաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը հրաժարվել է մեղադրանքից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն Հակոբ Սիմիդյանը նշանակվեց վարչապետի խորհրդական «Որ ասում էի՝ իմ նախագահությունը 4-5 ժամվա պատմություն ունի». Կնյազ Հասանովն ու Ալեն Սիմոնյանը ողջագուրվեցին (տեսանյութ)Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր պատերազմի. Տիգրան Բալայան Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ Ես սկանդալային նախարար չեմ եղել, ուղղակի ուղիղ խոսելու սովորություն ունեմ․ Արսեն Թորոսյան Անկարան և Բաքուն բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ հիմնելու շուրջԲացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ (տեսանյութ) Գնել Սանոսյանը նոր պաշտոն ունի ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի դեպքի մասին Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար Կնյազ Հասանովը նիստի ժամանակ պատասխանեց հեռախոսազանգիՍեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան Արգենտինայի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնում եք բախտորոշ ժամանակաշրջանում. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԸնդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ. Աշոտյան Ես մշտապես եղել եմ և կամ որպես լրագրողների պաշտպան. Վլադիմիր Վարդանյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն Թշնամանքը,ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված