Փաշինյանը ժողովրդի աչքում երկիրը պահողներին դարձրեց ամենամեծ թշնամիները․ Աշոտ Մինասյան
ՀասարակությունՊետական լրատվամիջոցները շատ խրթին, սահմանափակ ինֆորմացիա են տալիս, որպեսզի ժողովուրդը իրազեկված չլինի, թե ինչ է կատարվում մեր սահմաններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը։
«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, հերթական մաիպուլյացիան է պետության ղեկավարի կողմից, որը զավթել է իշխանությունը և խաբում է ժողովրդին»,-ասաց Մինասյանը:
Դիտարկմանը, թե պատերազմի ժամանակ արդեն պարզ էր, որ երկրի ղեկավարը դավաճանության էր գնում, արդյոք այդ ամենից հետո սթափված չէ հանրությունը, գեներալիտետը, հրամկազմը, նման մարդիկ, որ պատերազմի միջով անցել են, գոնե այս փուլում պատրա՞ստ են փորձել ինչ-որ բան իրենց ձեռքը վերցնել Սյունիքում, Գեղարքունիքում, Մինասյանը պատասխանեց.
«Կար մի ցավալի բան, երբ պատերազմից առաջ արդեն սա եկավ իշխանության, այն հրամանատարներին, գեներալներին, ովքեր ունակ էին մարտեր ղեկավարելու, ունակ էին պատերազմ վարելու, նա բոլորին մեկուսացրեց, հանեց ասպարեզից։ Դավաճաններ սկսեց փնտրել և ժողովրդի աչքում նսեմացնել հրամանատարներին՝ բերելով մի իրավիճակի, որ բոլորին հասկանալի դառնա մի բան, որ մեր ամենամեծ թշնամիները երկիր պահողներն են՝ անվանելով բոլորին դավաճան»: