Կոնտեն ու Ռաուլը հրաժարվում են գլխավորել Մադրիդի «Ռեալը», Ռամոսը կլքի ակումբը
ՍպորտԱնտոնիո Կոնտեն և Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել են ստանձնել «Ռեալի» գլխավոր մարզչի պարտականությունները, հայտնում է COPE-ն:
Հինգշաբթի օրը «Ռեալը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալու մասին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնի համար դիմել են Միլանի «Ինտերի» նախկին մարզիչ Կոնտեն և Մադրիդի պահեստային թիմի ղեկավար Ռաուլը: Ըստ աղբյուրի՝ երկու մասնագետներն էլ հրաժարվել են գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Մադրիդի «Ռեալի» նոր մարզիչը կարող է լինել Ռոբերտո Մարտինեսը: Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» և թիմի ավագ Սերխիո Ռամոսը չեն պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։ 35-ամյա ֆուտբոլիստն այս ամառ կլքի ակումբը: Մնում է մադրիդյան թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ով նոր պայմանագիր կստորագրի: