«Ես գիտեմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս»․ Զիդանը մեկնաբանել է «Ռեալը» լքելու իր որոշումը
ՍպորտԶինեդին Զիդանը նշել է, որ ինքը լքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից վստահության ու աջակցության բացակայության պատճառով:
Մայիսի 27-ին Զիդանը հեռացավ Մադրիդի «Ռեալից»: Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն 2018-ին հեռացել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը: Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունը ավարտեց երկրորդ տեղով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
«Ես հեռանում եմ, բայց չեմ հոգնել մարզվելուց: 2018-ի մայիսին ես հեռացա, քանի որ երկուսուկես տարի անց՝ շատ հաղթանակներ և գավաթներ ունենալով, զգացի, որ թիմին անհրաժեշտ է նոր մոտեցում ՝ ամենաբարձր մակարդակում մնալու համար: Հիմա իրավիճակն այլ է, ես հեռանում եմ, քանի որ զգում եմ, որ ակումբն այլևս չի հավատում ինձ, աջակցություն չկա ինչ-որ բան կառուցելու միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, սա է ինձ անհրաժեշտ: Ես հասկանում եմ ֆուտբոլը և գիտեմ դրա պահանջները այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է: Ես գիտեմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս»,֊ Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:
Զիդանը «Ռեալի» հետ միասին երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ որպես Մադրիդի «Ռեալի» մարզիչ, Իսպանիայի առաջնություն, Ազգային Սուպերգավաթի հաղթող, ակումբային աշխարհի գավաթի եւ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող: