Մեր վարկանիշն աճում է. այսօր երրորդն ենք, բայց մեր հավակնություններն ավելի մեծ են. Արմեն Աշոտյան
ՀասարակությունԵս սոցհարցումներին չեմ հավատում, գիտեմ, որ մեր վարկանիշն աճում է, մենք առնվազն այսօր երրորդն ենք, ես դա ստույգ գիտեմ, բայց մեր հավակնություններն ավելի մեծ են: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն այն կարծիքին է, որ իրենց «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է խորհրդարանում. «Իմ կուսակցությունն ունենալու է մանդատներ, ունենալու է խմբակցություն եւ լինելու է գալիք իշխանությունը ձեւավորող հենասյուներից մեկը: Բոլորը գիտեն՝ մեր ցուցակում պատիվ ունեցող մարդիկ են, մեր թիմը լավագույններից է Հայաստանում: Եթե Նիկոլը կարողանում է միայն մեկ բան՝ ղժղժալ եւ հայհոյել, մենք կարողանում ենք 100 բան՝ եւ հայհոյել իրեն, եւ այլ բաներ»,-ասաց նա: