Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենա
Արտակարգ ՊատահարՄայիսի 31-ին, ժամը 17:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան։
Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 31-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:
Կարդացեք նաև` Նոր մանրամասներ` «Դոն Պիպոյի» եղբոր սպանության դեպքից (տեսանյութ, լուսանկարներ)