Հունաստանը և Թուրքիան մտադիր են կարգավորել տարաձայնությունները
ԱշխարհՀունաստանը և Թուրքիան հայտարարել են, որ ջանքեր կգործադրեն երկու պետությունների հարաբերությունները բարելավելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այսօր Աթենք կատարած այցից հետո կողմերը հայտնել են, որ պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է Reuters-ը:
Գագաթաժողովը կկայանա հունիսի 14-ին Բրյուսելում:
«Ես եւ իմ թուրք գործընկերը քննարկել ենք թուրք-հունական եւ թուրք-եվրոպական հարաբերությունների լայն շրջանակ»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը:
Նրա խոսքով՝ հանդիպման նպատակն է կարգավորել երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակը:
Աթենքն ու Անկարան պայմանավորվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստումների սերտիֆիկացման փոխադարձ ճանաչման մասին: