Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Այսօր մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

Բլոգոսֆերա

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը (www.hfc.am, https://www.facebook.com/hfcarmenia/): Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակհազարավորները դեռ երկար ժամանակ կրելու են պատերազմի ֆիզիկական ու հոգեբանական դաժան հետևանքները:

Ես ինքս տեսել եմ պատերազմի արհավիրքը՝ նախորդ պատերազմում կորցնելով զինվոր հայրիկիս, այնուհետև՝ տեսողությունս: Երբ վեց տարեկանում ստեփանակերտյան մեր բակում հայտնված ականի պայթյունից ծանր վիրավորվեցի ու զրկվեցի տեսողությունից, օրեր շարունակ բժիշկները պայքարում էին կյանքիս համար: Դրանից հետո նույնպես քիչ զրկանքների չեմ առերեսվել, սակայն կարողացա սերտել կյանքի գլխավոր դասը, այն է՝ ոչ մի զրկանք չի կարող կոտրել մարդու երազելու և պայքարելու կամքը, ընդհակառակը՝ զրկանքները նաև հնարավորություններ են կյանքն արժեվորելու, բարին գործելու և կամքը կոփելու համար:

Եվ իմ ողջ գիտակից կյանքում, անկախ կարողություններից ու կարգավիճակից, առաջնորդվել եմ նաև այդ դասով ու այլոց հանդեպ սրտացավությամբ՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով խոցելի երեխաների խնդիրները: Մեկ անգամ իմ կյանքը փրկվել է բժիշկների նվիրյալ ջանքերով, և ես վստահ եմ, որ ոչ մի երեխայի կյանք չպետք է ընդհատվի նյութական միջոցների կամ մասնագիտական կարողությունների սղության պատճառով:

Հիմնվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, և թիմի կողմից հոգաբարձուների խորհրդի նախագահ եմ ընտրվել ես, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար: 11 տարվա ընթացքում Արմենի շուրջ բազմաթիվ ընկերներ ու սրտացավ անձինք են հավաքվել՝ անհատական դրամահավաքների միջոցով աջակցելով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մոտ 400 երեխայի և զգալիորեն նպաստելով նրանցից շատերի կյանքի փրկության սուրբ գործին: Այսուհետ այդ ջանքերը ստանում են շատ ավելի ինստիտուցիոնալ ու արդյունավետ բնույթ՝ և՛ դրամահավաքների կազմակերպման, և՛ միջազգային կապերի ստեղծման, և՛ մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն աջակցելու առումներով:

Այսպիսով, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է Հայաստանի ու Արցախի այն երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով:

Ահռելի գործ ունենք անելու, որը հնարավոր կդառնա միմիայն բոլորիդ շնորհիվ, յուրաքանչյուր աջակցությունը՝ լինի ֆինանսական, մասնագիտական, կամավորական, թե մեկ այլ տեսքով, չափազանց կարևոր է: Հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարցով կարող եք գրել Արմենին, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգնել հիմնադրամի նպատակների իրագործմանը: Մեզ համար կարևոր է, որ դուք այս ամենը համարեք ձեզնից յուրաքանչյուրինը, ձեզ համարեք այս հարթակի անբաժան մասը:

www.hfc.am կայքում հնարավորություն ենք ստեղծել նաև բաժանորդագրվելու և միանվագ ու ամսական պարբերական նվիրատվություններ կատարելու, որի միջոցով կարող եք Ձեր ներդրումն ունենալ կյանքի համար պայքարող երեխաներին ապրելու հնարավորություն տալու կարևոր գործում:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք: Վստահ եմ, որ միասին մեծ հաջողությունների ենք հասնելու՝ փրկելով ու բարելավելով բազմաթիվ երեխաների կյանքեր:

Շնորհավո՛ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը. թո՛ղ ոչ մի երեխա այլևս չտեսնի արհավիրքներ, զրկանքներ ու հիվանդություններ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված