Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 

Կհերիքի՞ արդյոք Անահիտ Ավանեսյանի դուխը՝ հետևելու գործընկերների օրինակին

Վերլուծական

Երեկ հայ հասարակությունը հերթական անգամ շոկի մատնվեց, երբ պարզ դարձավ, թե ինչ պայմաններում են Աբովյանի դիահերձարանում պահվել պատերազմում  զոհված տղաների մասունքները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ով մի ամիս առաջ հերքում էր, որ նման բան ընդհանրապես հնարավոր է և որևէ մասունք ծնողներից չի թաքցվում՝ ապացույցների ներկայացումից հետո ստիպված եղավ ընդունել իր բացթողումը և ներողություն խնդրել հանրությունից: Ինչպես հասկանում եք՝ հրաժարականի մասին նախարարը անգամ չի էլ մտածում, մինչդեռ թվարկենք մի քանի «բացթողումներ», որոնք արել են Ավանեսյանի միջազգային գործընկերները և որոնցից հետո հրաժարականի դիմում են ներկայացրել՝ չսահմանափակվելով ֆեսյբուքյան ներողություններով:

Ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման հարցով ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին: Իսկ պատճառը ընդամենը այն է, որ պատվաստանյութի խմբաքանակը ներկրելու մասին պայմանագիրը կնքվել էր առանց նախնական քաղաքական կոնսուլտացիաների՝ իշխող քաղաքական կոալիցիայի հետ:

Իսպանիայի Առողջապահության նախարար Անա Մատոն հրաժարական է տվել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես պարզվել է` նրա նախկին ամուսինը ներգրավված է եղել կաշառակերության մեջ:

Էկվադորի առողջապահության նախարար Խուան Կառլոս Սեվայոսը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատվաստման ենթակա քաղաքացիների ցանկում պետական պաշտոնյաների հերթը առաջ գցելու համար: Հանրային ճնշման արդյունքում` նախարարը հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

Չեխիայի առողջապահության նախարար Պետր Արենբերգերը հրաժարականի դիմում է ներկայացնել՝ ֆինանսական հայտարարագիրը թերի ներկայացնելու պատճառով:

Այն բանից հետո, երբ Հորդանանի հիվանդանոցներից մեկում թթվածնային բալոնների պակասից գրանցվեց հինգ պացիենտի մահ՝ հրաժարական ներկայացրեց այդ երկրի առողջապահության նախարարը` բացթողման պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

Ռումինիայի առողջապահության նախարար Վիկտոր Կոստակեն հրաժարականի դիմում գրեց միայն այն բանից հետո, երբ ընդամենը առաջարկել էր պարտադրել թեստավորվել Բուխարեստի բոլոր բնակիչներին: Այս հանգամանքը այնքան էր զայրացրել ռումինացիներին, որ նախարարը հանրային ճնշման արդյունքում՝ մեկ առաջարկի պատճառով հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես տեսնում ենք՝ Ավանեսյանի գործընկերները հեռացել են զբաղեցրած պաշտոններից անհամեմատ ավելի մեղմ բացթողումների պատճառով, մինչդեռ տիկին նախարարը որոշել է սահմանափակվել ընդամենը ներողություն խնդրելով, ինչը ստեղծված իրավիճակում և նման իրողությունների բացահայտումից հետո միանգամայն անընդունելի է՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյունից: Հանուն հայրենիքի պաշտպանության զոհված տղաների մասունքները պոլիէթիլենի մեջ հատակին դարսելն ու պահելը, 7 ամիս շարունակ  այդ տղաների հարազատներին և հանրությանը ստելը չի կարող համարվել սոսկ բացթողում, և նախարարը չի կարող այս պատմությունից դուրս գալ միայն պատասխանատվությունը ընդունելով, դրան պետք է հաջորդեն նաև կոնկրետ քայլեր՝ հրաժարականի տեսքով: Տարբերությունը Անահիտ Ավանեսյանի և իր միջազգային գործընկերների միջև թերևս այն է, որ վերջիններս առաջնորդվել են ոչ թե ամեն գնով պաշտոնը պահելու ցանկությամբ և մոլուցքով, այլ` հանրային կարծիքով և շահով...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. Միլլեր
Ամենադիտված