Ռուսաստա՞նն է մեղավոր ձեր բացարձակ, ապաշնորհ ֆանտաստիկ պարտության մեջ․ Սոլովյովը՝ ՀՀ իշխանություններին (տեսանյութ)
VideoԱյն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ողբերգություն է՝ այն մակարդակի, որի մասին խոսելն անգամ սարսափելի է»,-ասում է Վլադիմիր Սոլովյովը իր «Соловьев-Live» հաղորդաշարի ընթացքում։ «Հայաստանում բացարձակ քաղաքական կոլապս է։ Եվ Փաշինյանի մարդիկ դեռ համարձակվում են հակառուսական հիստերիկա կազմակերպել։ Այսինքն՝ Ռուսաստա՞նն է մեղավոր ձեր բացարձակ, ապաշնորհ ֆանտաստիկ պարտության մեջ, երբ ձեր իշխանությունը չկարողացավ ոչ մի ռազմաքաղաքական, ստրատեգիական որոշում կայացնել։ Եվ երբ դուք ձեր ապաշնորհության մեջ մեղադրում եք Ռուսաստանին կամ նախկիններին, հիշեք, որ չկան նախկիններ, երբ պատերազմ է ընթանում։ Կաս միայն դու՝ գերագույն գլխավոր հրամանատարդ»,-ասում է Սոլովյովը։