«Բարսելոնան» պայմանագիր կստորագրի Էրիկ Գարսիայի հետ
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, հայտնում է իսպանական ակումբի կայքը: Գարսիան «Բարսելոնային» կմիանա հուլիսի 1-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ համաձայնագրի ավարտից հետո: «Կապտանռնագույնների» հետ 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար տույժը կկազմի 400 միլիոն եվրո: Գարսիայի մուտքը «Բարսելոնա» տեղի կունենա երեքշաբթի օրը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում: Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր «Սիթիի» մեկ այլ խաղացողի՝ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի տեղափոխության մասին, ով նույնպես ազատ գործակալի կարգավիճակով կմիանա կատալոնական ակումբին: Գարսիան «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում 2020/21 մրցաշրջանում: Ֆուտբոլիստը 2008-2017 թվականներին եղել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում: