Հրապարակից ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում
SocietyԱյսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը համերգ է կազմակերպվել Հանրապետության հրապարակում, ինչը սակայն առաջացրել է զոհված զինծառայողների հարազատներից ոմանց դժգոհությունը: Վերջիններս բողոքի ակցիա են իրականացնում՝ կրելով զոհված հարազատների լուսանկարներով վերնաշապիկներ:
Ուշագրավը, սակայն, այն է, որ ոստիկանների թիվը գերազանցում է երեխաների թվին: Ոստիկանությունը ավտոբուսներով մեծ թվով ոստիկանական ուժեր է տեղափոխել հրապարակ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հաղորդմամբ` քիչ առաջ միջոցառման սկսվելուն պես ոստիկանները բերման ենթարկեցին 1 քաղաքացու: