Իսրայելը 1 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում կխնդրի ԱՄՆ-ից
МирԻսրայելը Միացյալ Նահանգներից 1 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում կխնդրի հակաօդային պաշտպանության Iron Dome համակարգի համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, տեղեկացնում է Times of Israel-ը:
«Այս շաբաթ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության նախարարից միլիարդ դոլարի հայց կստանա՝ Iron Dome-ի արդիականացման համար»,- Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գրեմը:
«Iron Dome-ը աներեւակայելի լավ է իրեն դրսեւորել՝ փրկել է հազարավոր իսրայելացիների եւ տասնյակ հազարավոր պաղեստինցիների կյանքեր, այնպես որ ես պատկերացնում եմ, որ վարչակազմը կհաստատի այս խնդրանքը եւ այն կանցնի Կոնգրեսում»: