Արա Աբրահամյանը խորհրդարան անցնելու դեպքում բացառում է կոալիցիան Փաշինյանի ուժի հետ
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հետ ես ոչ մի կոալիցիա չեմ ստեղծի, դա հնարավոր բան չի։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։
«Ես սատարում եմ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը՝ Տիգրան Ուրիխանյանին, շատ լավ ու ազնիվ երիտասարդ է, աշխատել է և բավականին շատ գործ է արել երկրի համար»,-ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ Արա Աբրահամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով: