ԱԳ նախարարը երկիրը հանձնելուն չդիմացավ. նա ազնիվ մարդ է. Արա Աբրահամյան
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 2-ին, ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն, ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com -ի այն հարցին, թե ԱԳ նախարարի հրաժարականի երկիմաստ տեքստը, ինչ մեսիջ էր իր մեջ պարունակում, ասաց. «Նախարարը, եթե ասում է, որ պետական շահերի դեմ չի կարող գործել, նշանակում է, որ ստիպված գործում է, իսկ դա ժողովուրդը պետք է հասկանա։ Ժողովո՛ւրդ ջան, դուք իշխանություն չունեք, դուք այն տվել եք մեկին, որը ձեզ օգտագործում է իր շահերի համար: Արա Այվազյանին ճանաչում եմ, արդար, ազնիվ մարդ է, պարզապես, երկիրը հանձնելուն ու երկրի շահերը չպաշտպանող իշխանությանը չդիմացավ, հայրենասեր մարդը չի կարող այս կառավարությունում աշխատել, այդ մարդիկ աշխատելու մեխանիզմը չգիտեն»,- ասաց Արա Աբրահամյանը:
Սոնա Հարությունյան
Մանրամասները՝ տեսանյութում: