ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում 

«Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է. ՀՀ ՄԻՊ

Բլոգոսֆերա

Հանրային հեռարձակողների խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

«Մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողների խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ

Հանրային հեռարձակողների խորհրդի արդեն երեկվա՝ հունիսի 2-ի հայտարարությունը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակված ռեպորտաժին, առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները:

Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարությունն էլ բխում է ՀՀ բնակչության և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի (կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ) պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության վերը նշված ռեպորտաժի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված էր հանդես գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ուներ կանխարգելիչ ազդեցությամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թե՛ Հանրային Հեռուստաընկերության եթերից, թե՛ այլ լրատվական կազմակերպությունների և լրագարողների կողմից: Ընդ որում, Պաշտպանի հայտարարության ձևակերպումները հատուկ էին ընտրվել այնպես, որ առանց այդ էլ թիրախավորված երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախավորումների չենթարկվի:

Բայց Հանրային հեռարձակողների խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը:

Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը:

Այդ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ըստ էության, ապացույցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրավունքների և շահերի դեմ:

Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանավորված էր նաև նրանով, որ ուսումնասիրություններն արդեն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր, որոնք ուրախությամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին (հղումներն այս հայտարարության վերջում): Ավելին արդեն իսկ տարածում են ստանում կոչերը «հետ վերցնելու ադրբեջանական գյուղերը հայկական օկուպացիայից»:

Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արվում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ:

Ուստի, իր իսկ ձևավորված այս վտանգավոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության համար վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն պարտավոր է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝

1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է:

2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:

3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով:

4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:

Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված): Տարիների ընթացքում էգյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:

5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:

Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:

6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» է և այլն:

7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվեն այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են:

8)Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է):

9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ:

10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից:

11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց:

Եվ այս ամենն այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր արձանագրվում են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների զանգվածային խոշտանգումների և ունեզրկումների հաշվին ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ: Այն պայմաններում, երբ բնակիչները զրկված են իրենց պատկանող հողատարածքներից, արոտավայրերից ու տներից, երբ չեն կարողանում ազատ օգտագործել ճանապարհները, ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակում են գյուղերի հարևանությամբ, քաշքշում ու սպառնում են հովիվների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները, գնալով զարգացնում են հայատյացությունն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երևան, Սևանն ու Սյունիքը։

Ավելին ռեպորտաժը հեռարձակվում է այն պայմաններում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Հենց այսպիսի պատմական փաստերի բացահայտ աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգությունը:

Եվ վերջում՝ Հանրային հեռարձակողների խորհրդի գիտության համար առաջարկում ենք այսուհետ նկատի ունենալ, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որևէ հարցի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային արձագանքով, ուրեմն դրա հիմքում ընկած են հիմնավոր ապացույցներ, իսկ խնդիրներն էլ ավելի շատ են ու հիմնավոր արձանագրված:

Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթներն են պետական մարմինների արարքներից պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները՝ իրականացնելով նրանց նկատմամբ համապատասխան վերահսկողություն:

Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված և գործելով պետական ֆինանսավորմամբ, իսկ Հանրային հեռարձակողների խորհուրդը, ձևավորվելով պետության կողմից, գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ վերահսկողության ներքո:

Ուստի, Հանրային հեռարձակողների խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազորությունների սահմաններում, պահպանել կոռեկտություն ու մյուս անգամ չփորձել գնահատականներ տալ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման հարցերին:

Հետևաբար՝ խոսքը ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների, այլ ոչ թե բացահայտ շահարկող փաստարկներով հարցը լրատվամիջոցի գործունեությանը միջամտելու տիրույթ տեղափոխելու բացարձակ դատապարտելի փորձերի մասին է:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն վերահաստատում է իր մայիսի 31-ի հայտարարությամբ արված այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին:

Համոզված վերահաստատում ենք նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը. այն ուղղակիորեն վտանգում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրում է Հանրային հեռարձակողների խորհրդի արդեն երեկվա` հունիսի 2-ի վտանգավոր հայտարարությանը և Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժին՝ չեզոքացնելու համար միջազգային ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի դեմ դրանց օգտագործման փորձերը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Հանրային հեռարձակողների խորհրդի նշված հայտարարությամբ ոչ միայն այդ ռեպորտաժին տրվեց առավել մեծ տարածում, այլ նաև հաստատվեցին այդ ռեպորտաժի վտանգավոր շեշտադրումների «հավաստիությունը»:

Մինչ Հանրային հեռարձակողների խորհուրդը կտա վերն առաջադրված հարցերի պատասխանները, Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող հարցերի լուսաբանման առանձնահատկությունների, այդ թվում՝ պատմական փաստերի, քաղած դասերի վերաբերյալ իրականացնել վերապատրաստումներ Հանրային հեռարձակողների խորհրդի և Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ղեկավար կազմի համար:

Ստորև ադրբեջանական հանրային քարոզչական հարթակների հղումների մի շարք օրինակներ են, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերության մայիսի 30-ի ռեպորտաժին՝

https://youtu.be/e7EMtcE_K78

https://youtu.be/MiXrq-q1DE4

https://araz.az/.../14438-erm-nistan-televiziyasinin...

https://azvision.az/news/262699/news.html

https://globall.az/.../17016-ermenistan-televiziyasinin...

https://azerforum.com/.../ermenistan-kanalinin-naxcivanin...

https://azvision.az/news/262699/news.html

http://pia.az/ermenistan-televiziyasinin-naxcivanin...

https://www.sportinfo.az/idman_xeberleri/problem/115488.html»,-  գրել  է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել
Ամենադիտված