Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը. Արամ Վարդևանյան
ԲլոգոսֆերաԱրդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը, այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղեկացնում եմ, որ բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։ Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:
Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:
Վստահ ենք ամեն ինչ լավ է լինելու»: