«Մանչեսթեր Սիթիի» նախագահը ափսոսում է ակումբի՝ Սուպեր լիգայի նախագծին մասնակցության համար
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խալդուն Ալ-Մուբարաքն ասել է, որ ափսոսում է ակումբի՝ Եվրոպական Սուպեր լիգայի նախագծին միանալու համար: «Ես ուզում եմ սկսել՝ երկրպագուներից ներողություն խնդրելով, - ասել է Ալ-Մուբարաքը: - Ես ձեզ պարտք եմ, դա սխալ էր: Ցավում եմ դրա համար: Ես դրա վերաբերյալ վերջնական որոշում եմ կայացրել և ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում»,֊ասել է Ալ֊Մուբարաքը, մեջբերում է ակումբի կայքը: Ապրիլին եվրոպական 12 ակումբներ, ներառյալ «Մանչեսթեր Սիթին», հայտարարեցին նոր մրցաշարի՝ Սուպեր լիգայի ստեղծման մասին: Մի քանի օր անց դրա մաս կազմող բոլոր անգլիական ակումբները հայտարարեցին նախագծից դուրս գալու մասին: ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաները, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները և երկրպագուները խստորեն քննադատեցին նոր մրցաշարի գաղափարը: Թուրինի «Յուվենտուսը», «Ռեալը» եւ «Բարսելոնան» հավատարիմ մնացին Սուպեր լիգայի գաղափարին: Մնացած ինը ակումբները, որոնք սկզբում ներգրավված էին Սուպեր լիգայի ստեղծման մեջ, բայց հետագայում դուրս եկան նախագծից, ընդունեցին ՈւԵՖԱ-ի պայմանները և 15 միլիոն եվրոյի նվիրատվություն կանեն երիտասարդական և ժողովրդական ֆուտբոլին աջակցելու համար` որպես «բարի կամքի դրսևորում»: ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենտուսի», «Ռեալի» և «Բարսելոնայի» նկատմամբ Սուպեր լիգայի նախագծի հետ կապված կազմակերպության իրավական դաշտի հնարավոր խախտման համար։ Նրանց սպառնում է վտարում եվրոպական մրցաշարերից: